HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթի հավաքման կետ` Տավուշի մարզի սահմանամերձ 8 գյուղերի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Ազատամուտ համայնքում հիմնում է կաթի հավաքման կետ, որը կսպասարկի նաեւ հարակից 7 գյուղերին` Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ` Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի անմիջական աջակցությամբ: Ոլորտի առաջատարներից «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հավաքման կետին կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ եւ բեռնատար մեքենա` կաթի մթերումն ու տեղափոխումը ժամանակին եւ որակյալ կազմակերպելու նպատակով: Նախատեսվում են նաեւ մասնագիտական աջակցության ծրագրեր` ուղղված անասունների խնամքի, ցեղատեսակի բարելավմանը, ինչը կնպաստի կաթնատվության ցուցանիշի աճին: «Մեր նպատակն է ձեռք մեկնել գյուղացուն, հնարավորություն տալ նրան իրացնելու սեփական արտադրանքը եւ ստանալ մշտական եկամուտ: Պակաս կարեւոր չէ նաեւ, որ շուրջ մեկ տասնյակ գյուղացի մթերման կետի շնորհիվ կունենա աշխատանք: Կարծում եմ ձեռնարկի հաջողությունը երաշխավորված է, քանի որ այս ծրագրում ներգրավված է այնպիսի հուսալի եւ փորձառու գործընկեր, ինչպիսին է «Աշտարակ կաթ»-ը», - ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի խոսքով` մարզում այսօր անասնապահությամբ եւ հողագործությամբ գյուղացին զբաղվում է զուտ սեփական կարիքները հոգալու համար, քանի որ մթերքի իրացման խնդիր ունի: «Հավաքման կետի գործարկումը կբարելավի գյուղացու կյանքը»,- հույս հայտնեց գյուղապետը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter