HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Եղբոր որդիներին զրկել է տնից

12_10-Vijeli-tunԱննա Փամբուխչյանը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնում հաղորդում էր տվել, որով հայտնել էր, թե ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, կեղծ փաստաթղթերով է կազմել իր ժառանգական գործը, եւ նրան օժանդակել են Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանը եւ թաղային լիազոր Հասմիկ Աբրահամյանը: Այդ ժառանգական գործի շնորհիվ ԱՄՆ քաղաքացի Սոնյա Թովմասյանը ճանաչվել է իր հայրական տան միակ ժառանգորդը, իսկ նրա մահացած եղբոր այրին` Աննա Փամբուխչյանը եւ նրա որդիները զրկվել են տնից: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»), որը 7 ամիս անց կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Աննա Փամբուխչյանը հայցադիմում էր ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որով վիճարկում էր իր հաղորդագրության հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու որոշումը: Դատարանը մերժել է քաղաքացու հայցադիմումը: Աննա Փամբուխչյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան: Այսօր դատավոր Պետրոսյանի նախագահությամբ լսվեց Փամբուխչյանի դիմումը: Վերջինիս ներկայացուցիչ Գայանե Գալոյանը նշեց ժառանգական գործը գրանցելիս թույլ տված բազմաթիվ իրավախախտումներ, օրինակ` «Սոնյա Թովմասյանն իր դիմումում գրել է, թե ինքը կոմունալ վճարումներ է կատարել, բայց որեւէ անդորրագիր չի ներկայացրել, իսկ Աննա Փամբուխչյանն ունի 1997 թվականից կատարված կոմունալ վճարումների անդորրագրերը: Սոնյա Թովմասյանը չէր կարող տիրապետել այդ տունը, քանի որ տան բանալիները 1997 թվականից մինչ այսօր Աննա Փամբուխչյանի մոտ են»,- հայտարարեց փաստաբանը: Գայանե Գալոյանը դատարանից խնդրեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: «Ես գտնում եմ, որ քրեական գործը նորից պետք է քննվի, եւ պատասխանատվության պիտի ենթարկվեն Սոնյա Թովմասյանը, նոտարը եւ թաղային լիազորը, որոնք միասին են կատարել հանցավոր արարքներ»,- ասաց փաստաբանը: Պատասխանող քննիչ Արթուր Պետրոսյանը դատարանին ներկայացրեց քրեական գործում առկա նյութերը, որոնք բաղկացած են 2 հատորից եւ կազմում են 400 էջից ավելի: Նյութերին ծանոթանալու համար դատավորը բողոքի քննությունը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter