
Էլիտար շենքի շինհրապարակում տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո հարուցվել է քրեական գործ
«Հետք» հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում Գյուրջյան 60 շենքի բակում գտնվող շինհրապարակում անվավոր, КС-5363В մակնիշի ավտոկռունկի սլաքը վայր է ընկել, ինչի հետևանքով բանվորներ՝ 32-ամյա Սամվել Եփրեմյանը և 37-ամյա Արայիկ Գասպարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանապարհին Ա. Գասպարյանը մահացել էր, իսկ Ս. Եփրեմյանը մահացել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Գյուրջյան 60 հասցեում կառուցվում է 12 հարկանի էլիտար շենք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել