HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 10-ից 11-ը և այսօրվա ընթացքում  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում  արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Մեհդիլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Լևոնարխ Նամիրլի, Յարմջան և Թալիշ ուղղությունում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է այսօր Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե իբր հոկտեմբերի 11-ին շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի մեկ զինվոր: «Դա ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը»,- եզրափակել է ԼՂՀ պաշտպանության նախարարության նույն աղբյուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter