
Անչափահասի բռնաբարության դեպք` Նոյեմբերյանում. քաղաքապետի որդին մասնակի՞ց է
Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանում անչափահաս աղջկա են բռնաբարել` 1994թ. ծնված Լ.Ն.-ին: Ըստ «Հետքի» Նոյեմբերյանի աղբյուրի՝ 17-ամյա աղջկան բռնաբարել է երեք 17-ամյա երիտասարդ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին:
Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ոստիկանության լրատվության վարչությունը, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 138` բռնաբարության հոդվածով: Սակայն ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան, նախաքննություն է ընթանում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել