HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար. զոհվել է մեկ մարդ

Նախօրեին Սեւան-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՈՒԱԶ»-ի ուղեւոր, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 40-ամյա Անահիտ Հակոբյանը տեղում մահացել է: «Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւորներ` Երեւանի բնակչուհի, 22-ամյա Լիլիթ Մանուկյանը եւ Գեղարքունիքի Սեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Թադեւոսյանը, որոնք տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից: Փրկարարների ուժերով «Օպել» ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, Գեղարքունիքի Սեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Սարիբեկյանը եւ ուղեւոր` նույն մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 23-ամյա Սեւակ Մնացականյանը, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter