HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները գտնում են, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կկասեցվի

13_10-SDHKՍարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունն օրերս ուսանողների շրջանում անցկացրել է հետազոտություն՝ պարզելու նրանց տեղեկացվածության աստիճանն ու դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Հարցումն անցկացվել է Երևանի բոլոր պետական բուհերում։ Անցկացված հետազոտության համար ընտրվել է պատահական ընտրանքի մեթոդը, որում ընդգրկվել են 150 ուսանող, ինչը թույլ է տալիս ապահովել ընտրանքի ներկայացուցչականությունը 5% սխալի հավանականությամբ։ Հարցումների արդյունքում պարզ էր, որ հարցվողների մեծամասնությունը՝ մոտ 68%-ը, հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերություններով։ Իսկ այն հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են նրանք հարաբերությունների զարգացման ընթացքին, միայն 47%-ն են դրական պատասխան տվել։ Գործընթացին պարբերաբար հետևողների մեծամասնությունը` մոտ 76%-ը, նորություններին տեղեկանում են հեռուստատեսության ու ինտերնետային կայքերի միջոցով, որին հետևում են ռադիոյի, ծանոթների միջոցով տեղեկացողները և վերջում հարցողներ, որոնք տեղեկանում են թերթերի միջոցով։ Հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ ՀԿ-ներում կամ կուսակցություններում ընդգրված կամ անմիջկան շփման մեջ գտնվող ուսանողները լավագույնս են տեղեկացված երկկողմանի հարաբերությունների զարգացման ընթացքին։ Չնայած հեռուստատեսությունն ինֆորմացիոն ամենալայն աղբյուրն է, այնուամենայնիվ, այն քիչ վստահություն է վայելում։ Հայ-թուրքական հարաբերությունների ՀՀ պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ ուսանողները տվել են հետևյալ պատասխանը՝  մոտ 71%-ը նշել են, որ նրանց բոլորովին չի գոհացնում վարվող քաղաքականությունը, 18%-ը դժվարացել է պատասխանել նշված հարցին, մինչդեռ ընդամենը 10%-ն է գոհ ընթացիկ գործընթացներից։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում դրական միտումների ակնկալիքը մեծ էր միայն տնտեսական ոլորտում (53%), իսկ մյուս ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական, միջանձնային շփումների, նկատվում էր խիստ անհանուրժողականություն ուսանողների կողմից։ Ուսանողների այն հատվածը , ովքեր առավելագույնս են հետաքրքրվում և հետևում հարևան Թուրքիայի հետ փոխհարաբերությունների զարգացման ընթացքին, այս ամենի նկատմաբ լուրջ մտահոգություն արտահայտեցին։ Վերջիններիս մեծ մասի համար (բոլոր հարցվողների 42%-ը) հայ-թուրքական հարաբերությունների այս կերպ վարած քաղաքականությունը կարող է անդառնալի հետևանքների առիթ դառնալ՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի հետագա ընթացքի հետ։ Ինչ վերաբերում է նույնատիպ հարցադրմանը` Ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ, հարցվողների Ճնշող մեծամասնությունը (գրեթե 95%-ը ) մտահոգված էր, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն այսքանով կկասեցվի, և սա որակում էին որպես «մեր պատմության ամենացավալի էջերից մեկը», «ազգային ինքնասիրության ոտնահարում» և այլն։ ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter