HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ-Ն և ԵՊՀ-Ն կկնքեն համագործակցության պայմանագիր

13_10-GAA-EPHՎաղը` հոկտեմբերի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ-ի և Երևանի պետական համալսարանի միջև կկնքվի համագործակցության պայմանագիր: Պայմանագրի հիմնական նպատակն է հզորացնել գիտական և կրթական ներուժը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում, ամրապնդել ու խորացնել գիտության և երիտասարդ կադրերի պատրաստման ասպարեզում համագործակցությունը: «Պայմանագրի հիմքում դրված է ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի կիրառական, սոցիալ-տնտեսական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների բնագավառներում գիտական և ուսումնական կադրերի պատրաստման հարուստ փորձը, համագործակցության լավագույն ավանդույթները, շուկայական հարաբերությունների անցման հետևանքով կրթության և գիտության ոլորտում ձևավորված նոր իրողությունները»,- հաղորդում է ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն: Պայմանագիրը կստորագրեն ԳԱԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ԵՊՀ-ի ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն ԳԱԱ-ի նախագահությունը, ԵՊՀ-ի ղեկավարությունը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ԳԱԱ-ի ինստիտուտների տնօրենները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter