HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջնաժամկետը` մինչև դեկտեմբեր

17_10-Airum-ev Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով այս տարվա մայիսից սկսված է Լոռու մարզի Փոքր Այրում-Մեծ Այրում -Ճոճկան գյուղերում ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները, որը  պետք է ավարտվի նոյեմբերի 30-ին: Աշխատանքների պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն է: Փոքր Այրում-Մեծ Այրում ճանապարհահատվածի  վերականգնման աշխատանքներն իրականացնում է  Վանաձորում գրանցված «Սահակյանշին» ՓԲԸ-ն, որի կողմից ճանապարհի վերականգնման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, սակայն առանձին հատվածներում ոչ այնքան որակյալ ասֆալտապատման աշխատանքներով: Շինարարների կողմից ճանապարհի ասֆալտապատված հատվածն անսովոր նեղ էր երևում ճանապարհի լայնության մեջ: «Սահակյանշին» ՓԲԸ-ի աշղեկ Լևոն Ղազարյանը հայտնեց, որ Ճանապարհի լայնությունը 4,5 մետր է, գյուղից գյուղ: Գյուղի մեջ 5-6 մ-ն` տարբեր չափսերի: 17_10-Airum-ev4 «Ճանապարհի երկու կողմերից գնալու են կողնակները, աբոչինա ենք անելու, այսինքն` հողալցման աշխատանքներ ենք կատարելու: Մեր շինարարական կազմակերպությանը ճանապարհի հատկացված հատվածի վերականգնման համար տրամադրված է 300 մլն դրամից մի փոքր ավել գումար»,- հայտնեց աշղեկը: Փոքր Այրում- Մեծ Այրում վերականգնվող ճանապարհի շարունակություն`Մեծ Այրում-Ճոճկան ճանապարհը, վերականգնվում է Նոյեմբերյանի «Լևոն 2-րդ» շինարարական ՍՊԸ-ն, որի կողմից այստեղ աշխատանքները թեև սկսվել էին17_10-Airum-ev2 մայիսի 8-ից, սակայն նկատելիորեն դանդաղ են ընթանում: Աշխատանքային ժամի մեր այցելության պահին այստեղ բանվորներն անգործ էին ու ընկերական շարժով ծիծաղում էին պարապությունից ճանապարհի եզրին քնած ու աշխատանքնային ընկերների կատակներին անհաղորդ վարպետ Ֆրունզիկի վրա: Բանվորները , որոնք հիմնականում Ճոճկան գյուղի բնակիչներ էին, սիրով ընդունեցին «Հետքի» վերջին տպագիր համարը և մեզ խնդրեցին քնած պահին նկարել վարպետ Ֆրունզիկին: Մենք սիրով կատարեցինք նրանց խնդրանք, որին այդպես էլ անհաղորդ մնաց Ֆրունզիկը: 17_10-Airum-ev3 Բանվորները նաև ասացին, որ ճանապարհի վերականգնման վրա աշխատում են 40-50 ճոճկամցիներ: Թեև աշխատանքների դանդաղ ընթացքին, Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը իր գոհունակությունը հայտնեց «Լևոն 2-րդ» ՍՊԸ-ի մինչև օրս ճանապարհի վերականգնման կատարած աշխատանքների որակից: 17_10-Airum-ev1 Սակայն Ճոճկանի գյուղապետն անտեսում էր վերականգնման աշխատանքների դադաղ ընթացքի վտանգներն անբարենպաստ եղանակների պայմաններում, որոնք  որքան մոտենան ձմռանը, այնքան սպառնալիքներ կստեղծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների որակ համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter