
Անբարեխիղճ մրցակցության համար «Ֆրեշը» տուգանվել է 500 հազար դրամով
Այսօր տեղի ունեցած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը:
ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրությունը, ինչպես նաև ընկերության ներկայացրած պարզաբանումը փաստում են, որ ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը չի վաճառվել այն գնով, որը նշված է գովազդում:
Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք՝ 500 հազար դրամի չափով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել