HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` իրական ծավալներին չհամապատասխանող կատարողական ակտերը հաստատելու դեպքի առթիվ

20_04-genprocԼոռու դատախազությունում հարուցվել է  քրեական գործ`  շինարարության իրական ծավալներին չհամապատասխանող կատարողական ակտերը հաստատելու դեպքի առթիվ: Մասնավորապես` պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ անցյալ տարի «Մար եւ Գար» ՍՊԸ տնօրեն Գ. Մարգարյանը Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի միջոցներով իրականացվող նույն համայնքի մանկապարտեզի` 47 502 800 դրամ նախահաշվային արժեքի հիմնանորոգման, մրցութային կարգով շահած  աշխատանքների կատարման ընթացքում կատարողական ակտերում փաստացի կատարած աշխատանքների ծավալներն ավել ցույց տալու եւ միավորների գները խախտելու եղանակով հավելագրել է 2 620 000 դրամ եւ յուրացրել: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` հիշյալ շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնող «Ղարաքիլիսա» ՍՊԸ փաստացի ղեկավար, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Գ. Հախինյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի ստուգել եւ չի հայտնաբերել վերոնշյալ հավելագրումները, այլ նույն ընկերության տնօրեն Լ. Ջաղացպանյանի ստորագրությունը կեղծելով` հաստատել է Գ. Մարգարյանի  կազմած շինարարության իրական ծավալներին չհամապատասխանող  կատարողական ակտերը: Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացում), 308-րդ (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում) եւ 314-րդ (Պաշտոնեական կեղծիք) հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Լոռու քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter