HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

ՍԴՀԿ-ն քաղաքական մի շարք վնասներ է տեսնում հայ-թուրքական գործընթացում

14_10-Shirxanyan-HarutyunyaԻսկ ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` խնդրին պետք է ռեալ մոտենալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակությունն ի սկզբանե դեմ է եղել Թուքիայի հետ որևէ արձանագրություն ստորագրելուն, քանի որ տեսնում է քաղաքական մի շարք վնասներ: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատմաբան Համլետ Հարությունյանի և ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բանավեճի ժամանակ նշեց վերջինը: «Իր գոյության ընթացքում Հայաստանը ունեցել է 4 հաղթաթուղթ` Սփյուռքը, Ցեղասպանությունը, ռուսական բազան, Արցախը: Առաջին երեքը մենք կորցնում ենք այս արձանագրություններով, իսկ դրանց հետագա վավերացմամբ կլուծվի նաև Արցախի հարցը»,- նշեց Վահան Շիրխանյանը: Ըստ նրա` այդ արձանագրությունների քաղաքական վնասներից է նաև այն, որ հարվածի տակ ենք դնում հայ-իրանական հարաբերությունները: Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը չհամաձայնեց պաշտպանության նախկին փոխնախարարի հետ. «Հայաստանը իր ներքին խնդիրները արդեն լուծել է և խնդիր ունի ճեղքելու դիվանագիտական շրջափակումը: Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը հենց դրան է ուղղված: Այս փաստաթղթերը մեզ համար, իհարկե, դրական են և զերծ են Ցեղասպանության, Ղարաբաղի հարցերի հետ կապված մտահոգություններից: Եթե մենք այսօր ասենք, որ Թուրքիան մինչև չճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ցեղասպանությունը, ապա ոչ մի հարաբերություն նրա հետ, ապա այսօրվա Թուրքիան առաջիկա հարյուր տարում դա չի անի, պետք է այս խնդրին ռեալ մոտենալ»,- նշեց Համլետ Հարությունյանը: Վահան Շիրխանյանը հակառակ տեսակետ հայտնեց. «Եթե Հայաստանը շարունակեր կամ գոնե չփոխեր իր քաղաքականությունը` Թուրքիայի նկատմամբ, ապա նա մոտակա տարիներին դա կաներ, որովհետև Թուրքիայից դա պահանջել են բազմաթիվ երկրներ, Եվրամիությունը, ինչպես նաև Օբաման և այլն: Հայաստանը չպետք է ասեր` առանց նախապայմանների, եթե Եվրոպան է այդ նախապայմանը դրել»: Նախկին փոխնախարարը հարցրեց ԱԺ պատգամավորին, թե ի՞նչ է տալու մեզ սահմանի բացումը, ու՞ր են ստորագրված արձանագրությունները: «Դրանք պաշտոնապես չեն հրապարակվել, և ես կասկածներ ունեմ»,- նշեց Վահան Շիրխանյանը: Համլետ Հարությունյանի կարծիքով` ճշմարտությունը պարզվում է համեմատության մեջ, և առաջին անգամ Հայաստանը Թուրքիայի հետ ստորոգրել է իրավազոր, հավասարազոր փաստաթուղթ: «Դուք սխալ եք մեկնաբանում. եթե հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, ուրեմն երկու երկրների մեջ կա ընդհանուր շահ»,- նշեց Համլետ Հարությունյանը: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամը վստահ է, որ ՀՀԿ-ական պատգամավորը ստիպված է պաշտպանել արձանագրությունները, քանի որ դա պահանջում է կուսակցական շահը: «Մենք այս վիճակում չէինք լինի, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը. դրանից հետո մենք դարձանք թույլ, զիջողական»,- հայտարարեց Վահան Շիրխանյանը: Հանրապետական պատգամավորն էլ նշեց, որ ՀՀ առաջին նախագահի օրոք մենք ունեցանք հաղթանակ Ղարաբաղյան պատերազմում, երկրորդ նախագահի օրոք Ցեղասպանության միջազգայնացումը եղավ, իսկ երրորդ նախագահի օրոք մենք կճեղքենք դիվանագիտական շրջափակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter