Կանեփ` հարկային տեսուչի ավտոմեքենայից
Նախօրեին` ժամը 12.30-ին, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Մաշտոցի տարածքային հարկային տեսչության տեսուչ, 35-ամյա Արմեն Գյուլնազարյանի «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ իրավապահները վարորդի նստելատեղի տակից հայտնաբերել են կանեփի նմանվող, կանաչավուն զանգվածով թղթի 3 փաթեթ` 7,6 գ ընդհանուր կշռով:
«Ըստ Արմեն Գյուլնազարյանի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն հավաքել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի դաշտերից և չորացրել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել