HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոնական շքերթ՝ նվիրված արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան ու համակարգի 20-ամյակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ներկա եղել Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին ու արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում Սերժ Սարգսյանին ներկայացվել է ռադիոմոդեմային հեռակառավարվող գազագեներատորային շարժական կայանը, որը կիրառելի է կարկտի դեմ պայքարի, մառախուղի և ցածր ամպամածության ցրման, ինչպես նաև հորդառատ ու երկարատև տեղումների դադարեցման աշխատանքներում: Հատուկ փրկարարական ջոկատը ներկայացրել է ցուցադրական վարժանքներ:

Նախագահն այցելել է նաև նախարարության նորաբաց ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայության սրահ, որտեղ ներկայացվել են արտակարգ իրավիճակների կառավարման հնարավորությունները՝ ծրագրային արդիական լուծումներով:

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարը ծանոթացել է նաև նախարարության նոր կառուցվող ինը հարկանի շենքի համար նախատեսվող աշխատանքային պայմաններին:

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ համակարգում ներդրած անձնական մեծ ավանդի համար «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, ֆրանսիացի հրշեջ-փրկարար Բերնար Ժաննինը՝ Պատվո շքանշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter