HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ անդրադարձ` հակակոռուպցիոն քաղաքականությանը

14_10-govԱյսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ։ Տ. սարգսյանը կարեւորել է ԵՄ խորհրդատվական խմբի հետ պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կատարվածն ու մատնանշել հետագա աշխատանքի ոլորտները։ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` ԵՄ խորհրդատվական խումբը նշել է, որ տարվող համակողմանի աշխատանքը հնարավոր է դարձնում մի քանի ոլորտներում փոխլրացնող առաջընթացին ու արդյունքներին ավելի արագ հասնելու հնարավորությունը։ Խորհրդատվական խումբը նախատեսում է ավելացնել խորհրդատուների կազմը` վեց մասնագետներով, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն առավել մասնագիտական աշխատանք պահանջող ոլորտներում։ Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, խոսվել է հարկային ու մաքսային ոլորտներում վարչարարության բարելավման, ինչպես նաեւ թափանցիկ կառավարման, պետական գնումների, պետական ծառայության օրենքի ընդունման հիմնախնդիրների մասին։ Կողմերը քննարկել են Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտահանման պարզեցմանն ու GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական մրցակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկություններին օժանդակող կենտրոնների զարգացման հնարավորություններին։ Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարեւորությունը, ֆինանսաների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության բարելավման, մասնավորապես մաքսազերծման պարզեցման ոլորտում տարվող աշխատանքներն ու մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները։ Խոսվել է ՀՀ կառավարության հանրային հարաբերությունների ռազմավարության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter