Ռուբեն Հայրապետյան. «Հայ հավաքականին հարկավոր են լավ ֆուտբոլիստներ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի պարտությունից հետո լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց` վատ:
«Հետքի» հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ ֆուտբոլիստներին հետագայում ավելի լավ հանդես գալու համար, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Հայ հավաքականին անհրաժեշտ են լավ ֆուտբոլիստներ: Սերնդափոխություն է պետք»: Իսկ լավ ֆուտբոլիստներ ունենալու համար, ըստ Ռ. Հայրապետյանի, համբերություն է հարկավոր:
Ռուբեն Հայրապետյանի տեղեկություններով, երկու երկրների հավաքականների` Բուրսայում հանդիպելու որոշումը քաղաքական է եղել: «Խի դուք չգիտեք, որ Ստամբուլում ժողովուրդը բունտ արեց, ասեց` չենք թողնելու, վտանգավոր է: Նույնը` Կեսարիայում: Այստեղ հեշտ էր պահելը»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել