HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» վերստին առաջադրել է Արցախի ճանաչման օրինագիծը

15_07-Jarangutyun-logo«Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները (Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան) այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կուսակցության մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հույս է հայտնում, որ «խորհրդարանական մեծամասնությունը իրատես կգտնվի ու ոչ միայն չի տապալի կամ դուրս չի մղի այն խորհրդարանի օրակարգից, ինչպես անհեռատեսորեն վարվեց 2008 թ. ապրիլին Րաֆֆի Հովհաննիսյանի` 2007 թ. օգոստոսի 28-ին ներկայացրած նույնաբովանդակ օրինագծի հետ, այլեւ այն կընդունի` հաշվի առնելով ԼՂՀ-ի շուրջ այժմ տեղի ունեցող եւ ապագայում սպասվող զարգացումները: Մենք նաեւ ուրախ կլինենք, եթե մեր գործընկերները առաջիկայում իրենց ստորագրությունը դնեն այս օրինագծի տակ իբրեւ համահեղինակներ»: Օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի կողմից օրինագիծը շրջանառության մեջ պետք է դրվի առաջիկա 2 օրերի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter