HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԿրկին փորձիր Թերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցությունը ևս մեկ անգամ որոշել է ԱԺ քննարկմանը ներկայացնել ԼՂՀ-ի անկախության ճանաչման օրինագիծ: Թերթի թղթակցի հետ զրույցում կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի հերքել, որ պատրաստվում են հանդես գալ նման նախաձեռնությամբ: 168-jamՀիշեցնենք, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին օրինագիծ այդ կուսակցությունը ներկայացրել էր նաև 2 տարի առաջ, բայց խորհրդարանը մերժեց այն ընդունել քննարկման օրակարգ: Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» ցանկանում նույն նախաձեռնությամբ հանդես գալ երկրորդ անգամ: «Որովհետև արդեն տեսնում ենք, որ իշխանությունները քայլ առ քայլ զիջում են մեր բոլոր ռազմավարական կետերը` առաջնորդվելով հայ-թուրքական հարաբերություններում թուրքական նախապայմաններով»,- պատասխանել է Ա.Մարտիրոսյանը: Իսկ եթե խորհրդարանը կրկի՞ն մերժի: «Դա ևս մեկ անգամ կապացուցի, որ ԼՂՀ-ի հետ կապված ևս` իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ»,- ասել է պատգամավորը: Հայցը թարգմանում են Հայ ազգային կոնգրեսն ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հաագայի միջազգային քրեական դատարանին հայց ներկայացնելու վերաբերյալ ստորագրահավաքը: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը` չնշելով ստորագրությունների թիվը: Նա տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացվելիք հայցը բաղկացած է 400 էջից և ներկայումս թարգմանության փուլում է: «Բավականին բարդ հարց է, և հիմա գտնվում է թարգմանության պրոցեսում»,- ասել է Լ.Զուրաբյանը: Haykakan-JamanakՉեն շտապում Մինչ օրս հայտնի չէ, թե երբ կհրապարակվի «Մարտի 1»-ի քրեական գործերով դատավարությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքում կազմված եզրակացությունը: «ՀԺ» տեղեկություններով` եզրակացությունը մեկ ամսից ավել է, ինչ պատրաստ է: Սակայն իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն ձեռնպահ է մնում այդ փաստաթուղթը հրապարակելուց: Այս մոտեցումը պայմանավորված է վերջին ամիսների քաղաքական զարգացումներով: Պատրաստված զեկույցը ՀՀ իշխանությունների համար, մեղմ ասած, բարենպաստ չէ, ուստի ԵԱՀԿ-ն առայժմ ձեռնպահ է մնում այն հրապարակելուց: ՀՀ իշխանությւոնները ջենքեր են գործադրում, որպեսզի իրենց «դիտողությունների» հիման վրա փաստաթուղթը փոփոխության ենթարկվի, ինչը, բնականաբար, փաստաթղթին ավելի մեղմ տեսք կհաղորդի: AravotԱնզեն գնացել էին մեծ քանակի զենք հայտնաբերելու «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի զեկույցում մեջբերված է մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում օպերատիվ-հետախուզական միջոցառումը ղեկավարած Հովիկ Թամամյանի` ՔՀԳՎ պետ Հայկ Միլիտոնյանին ներկայացրած միջնորդությունը, որտեղ այսպիսի տողեր կան. «ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու պարագայում` ըստ անհրաժեշտության»: Այս վերջինը նշանակում ` իրավապահները կանխատեսել էին, որ հրապարակում, ուր իրենք գնացել էին` իբր, մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկ նյութեր որոնել-հայտնաբերելու, կարող էին դիմադրության հանդիպել: Սակայն զեկույցում մեջբերված է և որևէ գնահատականի արժանացած չէ ոստիկանության այն պնդումը, թե այդ գործողության ժամանակ ոստիկաններն անզեն են եղել: Hayoc-ashxarhՄիջոցը սկզբից չեն դնում «Տասներկու կուսակցությունները հայտարարել են, որ ընդհանուր նպատակին են ծառայեցնելու բոլոր միջոցները: Եվ եթե վերջին միջոցը մնա իշխանափոխությունը, մենք կանգ չենք առնի այդ միջոցի առաջ: Բայց դա մեզ համար միջոց է, և մենք այն սկզբից չենք դնում: Բայց, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի Կոնգրեսի համար իշխանափոխությունը գերագույն նպատակ է. նրանք ընդունակ են ցանկացած միջոց ծառայեցնել այդ նպատակին: Այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղյան հարցը, ժողովրդի սոցիալական ծանր վիճակը և այլն: Մեզ համար իշխանափոխությունը, ընդհանրապես և մասնավորապես, այս դեպքում միայն միջոց է: Մեր նպատակն այլ է: Մենք կուզեինք հասնել նպատակին հասկացողությամբ, համերաշխարությամբ»,- ասել է Վահան Հովհաննիսյանը: Azg-oratertԼավրովը, փաստորեն, ձեռագիր նամակ չի գրել Նալբանդյանին «Ազգ»-ը հոկտեմբերի 13-ի համարում գրել էր, որ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը նամակ է ուղարկել Նալբանդյանին` հորդորելով նրան համաձայնել ստորագրմանը` առանց ելույթների: Հիշեցնենք, որ այս մասին տեղեկացրել էր Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսիյսկայա գազետան»: Բայց ահա երեկ ռուսական Regnum լրատվական գործակալությունը հերքել է այս տեղեկությունը` հենվելով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի վրա: Իսկ Քոչարյանն ասել է. «Այն, թե ԶԼՄ-ների մեկնաբանմամբ, Լավրովը Նալբանդյանին դիմել է անունով, մոտ է իրականությանը, քանի որ երկու նախարարները մտերիմ կապերի մեջ են: Իհարկե, Ռուսաստանը մեծ դեր ունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում, սակայն նման ձեռագիր նամակ հայկական կողմը չի ստացել»: HraparakՊահանջել են ներողություն խնդրել Կրասնոդարի «Երկրամաս» թերթը տպագրել է «Տրապիզոն-Արդվին-Բաթում» հայենակցական միության հայտարարությունը` ուղղված ռուսական առաջին ալիքին: Հեղինակները վրդովված են հոկտեմբերի 10-ի առավոտյան լուրերից, որտեղ Օսմանյան Թուրքիայում կատարված Ցեղասպանության մասին հաղորդավարն արտահայտվել է «այսպես կոչված» բառերով` կասկածի տակ դնելով Ցեղասպանության փաստը: Մեր հայրենակիցները նշել են, որ իրենք չեն կասկածում ռուսական առաջին հեռուստաալիքի ղեկավարների և հաղորդման հեղինակների գրագիտությանը, քանի որ իրենց հայտնի է նրանց պրոֆեսիոնալիզմը: Եվ հաղորդման հեղինակներին հիշեցնել են, որ ՌԴ Պետդուման ճանաչել է Ցեղասպանության փաստը, ու պահանջել են ներողություն խնդրել հայերից: Chorrord-ishxanutyunԿողմերը հայտնի են, բայց մեղադրանք չկա Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 5-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի մոտակայքում տեղի ունեցած պատահարի առիթով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն իր վարորդի հետ Երևան գալիս է եղել, երբ նրան զանգահարել էր Արթուր Զադոյանը և խնդրել միասին հասնել Երևան: Ճանապարհին Զադոյանը երեք անգամ ձողով հարվածել էր պատգամավոր Կարապետյանի գլխին, այնուհետև փորձել գուլպայի միջից հանել զենքը, որից հետո Կարապետյանն իրեն ամրակցված զենքից կրակել էր Զադոյանի վրա: Արդեն 10 օր է անցել, բայց, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, միայն Կարո Կարապետյանն է ցուցմունք տվել և հայտնել, որ Զադոյանը ցանկացել է սպանել իրեն: Կարապետյանն իր համոզմունքը նաև «ՉԻ»-ին էր հայտնել` ասելով, որ Զադոյանն իրեն հարվածելու ժամանակ ասել է, թե այսօր քո վերջին օրն է: Արթուր Զադոյանը պատգամավոր Կարապետյանին 57.000 ԱՄՆ դոլար գումար է պարտք: Նա պետք է ավտոմեքենա գներ Կարապետյանի համար, բայց խաբել է: «ՉԻ» աղբյուրները տեղեկացնում են, որ պագամավոր Հարություն Փամբուկյանին ևս Զադոյանը խոշոր գումար է պարտք. դարձյալ խոստացել է ավտոմեքենա բերել արտերկրից, սակայն չի բերել: Նշենք նաև, որ ըստ «ՀԺ» տեղեկությունների` քննիչները պատճառաբանում են, թե Արթուր Զադոյանը վիրահատվել է, դրա համար էլ չեն հարցաքննել նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter