HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ո՞վ է գրել բաց նամակը

Երեկ «Հետքը» բաց նամակ էր ստացել Իջեւան քաղաքի ավագանիների անդամների անունից, որով վերջիններս իրենց աջակցությունն էին հայտնում կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակը հրապարակելուց րոպեներ անց մեզ զանգահարեցին ավագանու անդամներ Վահե Ղալումյանն ու Սուրեն Մանուկյանը եւ հայտնեցին, որ իրենք նման նամակ չեն ուղարկել: Նրանք կարծում են, որ այդ նամակը հատուկ է ստորագրվել իրենց անունով, որպեսզի իշխանությունները բացասական տրամադրվեն իրենց նկատմամբ: Ի դեպ, նամակը ստրոգարված էր ավագանու 9 անդամի անունով, որոնցից մեկը, ինչպես պարզվեց, ավագանու անդամ չէ, իսկ մյուս 8-ը լարված հարաբերություններ ունեն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ: Ավագանու անդամ Վահե Ղալումյանի փոխանցմամբ` իրենք պահանջել են քաղաքապետի հրաժարականը: «Մենք դրա համար բավարար հիմքեր ունենք, հնարավոր է` ասուլիս անենք եւ ներկայացնենք հանրությանը»,- ասաց Ղալումյանը: Ավագանու 8 անդամները նամակ են ուղարկել վարչապետին, որով նրա աջակցությունն են հայցել քաղաքապետին պաշտոնանկ անելու համար: Նշենք, որ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն այս օրերին բացակայում է հանրապետությունից: Ավագանու անդամների եւ քաղաքապետի հակամարտության պատճառներին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter