HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիևում ձերբակալվել է հայազգի գործարարին սպանողը

Կիևի «4room» կահույքի առևտրի կենտրոնի սեփականատեր Շաբաբ Ալոյանի մարդասպանը ձերբակալվել է: Նա հետախուզման մեջ էր Հայաստանում և ԱՄՆ-ում` այդ երկրներում պատվիրված սպանություններ իրագործելու համար: Այս մասին Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն: Ինչպես նշել է նախարարը, վկայակոչելով ռուսական իրավապահ մարմինների տեղեկությունները, այդ անձը մտնում էր «քիլլերների վերնախավի մեջ»: Այս մասն հայտնում է NEWSru.com-ը: Լուցենկոն տեղեկացրել է, որ գործում «Մերաբ» անունով երկու հոգի կա: Նրանցից մեկը «օրենքով գող» է, որը ֆինանսավորել է հանցագործության կատարումը, իսկ մյուսը ղեկավարել է «գործողությունը»: Նախարարը նաև հույս է հայտնել, որ նշված անձինք կհայտնաբերվեն և էքստրադիցիայի կենթարկվեն Ուկրաինա, իսկ մարդասպանը կդատապարտի Ուկրաինայի տարածքում, այդ թվում նաև նրա համար, որ հանցագործության կատարման ժամանակ ոստիկանության երկու աշխատակից է զոհվել: Հոկտեմբերի 2-ին Կիևում անհայտ անձինք կրակել էին «4room» կահույքի առևտրի կենտրոնի սեփականատեր Ալոյանի և նրա թիկնազորի վրա: Առևտրի կենտրոնի սեփականատերը ստացված հրազենային վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում: Նրա թիկապահաներից երկուսը` ՆԳՆ-ի «Տիտան» հատուկ ստորաբաժանման աշխարատակիցները զոհվել էին զինված հարձակման վայրում: Հարձակվողներն անհետացել էին երկու ավտոմեքենայով, որոցից մեկը ենթարկվել էր ճանապարհատրանսպորտային պատահարի: Ավտոմեքենայում գտնվող հանցագործը մահացել էր մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում: Փաստի առթիվ Կիևի շրջանի ՆԳՆ Գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հոկտեմբերի 4-ին ձերբակալվել էր Ալոյանի և «Տիտան» հատուկ ստորաբանման երկու ծառայողների մարդասպանը: Հանգուցյալի զարմիկները երդվել են վրեժխնդիր լինել նրա մահվան համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter