HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայուհու հաղթանակը` բոքսի ռինգում

15_10-Ashxen Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչուհի Աշխեն Սիմոնյանը նոր հաղթանակ է գրանցել հայ բռնցքամարտի պատմության մեջ: Աշխենը օրերս է վերադարձել Շվեդիայից, որտեղ մասնակցել է սեպտեմբերի 25-27-ը Էվլե քաղքում կայացած բռնցքամարտի կանանց միջազգային «Արծվի գավաթ» անունը կրող մրցաշարին եւ զբաղեցրել պատվավոր  առաջին տեղը: Աշխենը մրցաշարին մասնակցել է Շվեդիայի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով: Մրցաշարին մասնակցել են 233 բռնցքամարտիկ, ովքեր ներկայացնում էին Ռուսաստանը, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Լեհաստանը, Շվեդիան եւ Հայաստանը: Աշխենը Հայաստանից ժամանած միակ ներկայացուցիչն էր: Մրցելով 75 կգ քաշային կարգում` առաջին մրցանակին նա է արժանացել` հաղթելով նախ ռուս, ապա` շվեդուհի մարզուհիներին: Այս մարզաձեւի ընտրության  գործում Աշխենի համար մեծ դեր է խաղացել նրա հայրը` Սարգիս Սիմոնյանը, ով լինելով բռնցքամարտի մարզիչ` մանկուց աղջկան ներգրավել է մարզադպրոցի պարապմունքներին: Բռնցքամարտն այժմ մարզուհու մասնագիտությունն է. նա սովորում է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնի 3-րդ կուրսում: Տարբեր տարիներին Աշխենը մասնակցել է հանրապետական եւ միջազգային տարբեր մրցաշարերի եւ հաղթանակներ նվաճել: «Հետքի» հետ զրույցում Աշխենն ասաց, որ հասարակության մեջ չի ընդունվել, որ ինքը բոքսով է զբաղվում: «Վերջին մեկ տարում են նորմալ վերաբերաբերվում եւ հասկանում, որ այս մարզաձեւում էլ աղջիկն անելիք ունի: Երբ սկզբում մտնում էի մարզադահլիճ, բոլորը զարմանում էին: Ասում էին, որ չի կարելի, եւ պետք է դադարեցնեմ իմ մարզումները, բայց հիմա իրենք են խնդրում, որ շարունակեմ այս մարզաձեւով զբաղվել»,- նշեց Աշխենը: Նրա ասելով` հաճախ է լսել, որ աղջկան պետք է սիրեն, հարգեն, քանի որ նուրբ էակ է եւ չի կարելի նրան հարվածել, առավել եւս` զբաղվել ֆիզիկական ուժ պահանջող սպորտաձեւով: Առջեւում նոր ծրագրեր կան եւ դրանց մեջ մարզուհին կարեւորագույն նպատակ ունի` մասնակցել 2012 թվականին Լոնդունում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին եւ, որ ամենակարեւորն է` անպայման հաղթել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter