HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց լիճ քշված աղջիկն ու նրան օգնելու գնացած տղան անվնաս դուրս են բերվել ափ

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18.25-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի՝ Սևանա լճի Դրախտիկ լողափից ռետինե նավակն, որտեղ նստած է եղել մի աղջիկ (անձը չի պարզվել), քամու հետևանքով քշվել է բաց լիճ: Նրան օգնություն ցուցաբերելու նպատակով լողալով նավակի հետևից է գնացել մի երիտասարդ, և նրանց ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 18.40-ին լիճ են դուրս եկել 1 ջրափրկարար և ջրասուզական խմբի հրամանատար Ա.Ճզմաչյանը մոտորանավակով: Ժամը 18.48-ին լիճ է դուրս եկել նաև «ՊՄ-376» տիպի նավը:

Մինչ ջրափրկարարներն իրականացնում էին որոնողական աշխատանքներ, Դրախտիկ լողափից օգնության էր մեկնել մի քաղաքացի իր սեփական սկուտերով, որի օգնությամբ ժամը 19.10-ին անվնաս ափ են դուրս բերվել տղան և աղջիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter