HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խցանումներ եւ մշտապես վտանգավոր իրավիճակ Ձորագետի թունելում

15_03-tunel Լոռու մարզի Ձորագետ ավանի տարածքով անցնող կենտրոնական մայրուղին և մայրուղու երկու թունելները  սպասարկում է Վանաձորի Ճանշինվարչությունը: Սակայն ռազմավարական նշանակության այս թունելներն անբարեկարգ են, իսկ դրանցից մեկի` ավանից դուրս եկող երկրորդ թունելի վիճակն առանձնապես մտահոգիչ է: Թունելը լուսավորված չէ: Տարվա բոլոր եղանակներին թունելում հանգրվանում են ավանի բնակիչների հանդ գնացող-եկող կովերը: Վանաձոր -Ալավերդի ոլորապտույտ ճանապարհով մշտապես երթեւեկող հսկա բեռնատարների առկայությունը մարդատար մեքենաների վարորդներից առանձնահատուկ զգոնություն է պահանջում անվտանգ երթևեկելու համար: Մշտական վտանգ կա նաեւ բեռնատար ավտոմեքենաների համար: Հարցն այն է, որ թունելի բարձրությունը չի  համապատասխանում բեռնատարներին, որի պատճառով դրանք շատ դանդաղ, կարելի է ասել՝ մի կերպ, հևիհև հատում են թունելը: Պատահում է այնպես, որ միաժամանակ թունել են մտնում երկու բեռնատարներ, այդ պարագայում ամենաքիչը կես ժամ թունելով երթեւեկելն անհնար է դառնում մյուս ավտոմեքենաների համար: Եվ խցանումները սիստեմատիկ բնույթ են կրում: Չնայած սրան, Վանաձորի Ճանշինվարչությունը թունելի բարեկարգման, լուսավորության և մշտապես երթևեկող բեռնատարների բարձրության հետ դրա հարմարեցման խնդիրները չի լուծում: Թունելի մոտ անհրաժեշտ հսկողություն չի իրականացնում նաև Վանաձորի ճանապարհային ոստիկանությունը: Դրա փոխարեն, ոստիկանները հաճախ թաքնվում են մայրուղու աննկատ հատվածներում՝ երթևեկության կաննոները խախտող վարորդներին անակնկալի բերելու և տուգանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter