HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԸնտանիքը փողոցում է հայտնվել Վրաստանի քաղաքացի, ծնունդով ախալքալաքցի Խաչատուր Գիչյանն իր կնոջ, որդու և հղի հարսի հետ բնակվում էր Երևանի «Էրեբունի» հյուրանոցի բակում` փոքրիկ ինքնաշեն տնակում: HraparakԵրեկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը դուրս է շպրտել այս մարդկանց և քանդել նրանց տնակը, որտեղ 12 տարի բնակվել են: Այժմ ընտանիքը հայտնվել է փողոցում: Հարկադիր կատարածուները վստահեցնում են, որ իրենց գործողություններն օրինական են, քանի որ կա համապատասխան դատական որոշում: Գիչյանն էլ պնդում է, որ Կենտրոն համայնքը տնակի տարածքը վաճառել է ինչ որ ամերիկյան կազմակերպության և փոխարենը ոչինչ չի առաջարկել իրենց: Երեկ նա բողոքով դիմել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն: AravotՃանաչեք օրինախախտ հետիոտներին «Առավոտի» տեղեկություներով, հոկտեմբերի 3-ից առ այսօր Երևանում 463 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել և տուգանվել է 3000 դրամով` փողոցը չնախատեսված վայրում հատելու համար: Այդ քաղաքացիների թվում չեն ՀՔԾ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահագն Հարությունյանը և Հեկտոր Սարդարյանը, որոնք հոկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց` Վազգեն Սարգսյան փողոցում, խախտել են ճանապարհային երթևեկության կանոնների մասին օրենքը և փողոցը հատել ոչ թե անցումով, այլ իրենց հարմար տեղում: Ո՞ւմ էր երկրպագում Սերժ Սարգսյանը «Ես ծանր չեմ տանում մեր հավաքականի պարտությունը: Տղաները խաղացին այնքանով, որքանով թույլ տվեց իրենց պատրաստվածությունը, և որքանով նրանց համար երկու երկրների նախագահներն ու հասարակությունները պայմաններ ապահովեցին խաղադաշտում, ցավոք, քաղաքականացնելով խաղը և ավելի կաշկանդելով տղաներին: Ինձ համար խաղի ընթացքում անբացատրելի էր ՀՀ նախագահի վարքը: Իհարկե, պետք էր շնորհավորել Թուրքիայի նախագահին, բայց այդ հրճվանքը և դրա չափերը անհասկանալի էին: Բացարձակ չէր զգացվում, որ ՀՀ նախագահը հայկական թիմի երկրպագու է»,- «Առավոտի» հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Hayoc-ashxarhԵթե դեմ լինեին` կասեին Ըստ Էդուրադ Շարմազանովի` ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում տարաձայնություններ չկան. «Խորհրդարանական մեր գործընկերների մեջ կան մարդիկ, որոնք ասում են, թե իբր 95 տոկոսը հոգու խորքում դեմ է արձանագրություններին, սակայն ես մեր խմբակցության անունից կարող եմ ասել, որ նմանատիպ կարևորագույն հարցերում մենք որոշումներ չենք կայացնում ինչ-որ մեկին դուր գալու համար: Եթե մենք ներքուստ դեմ լինեինք, ապա կասեինք, որ դեմ ենք արձանագրություններին: Մենք կողմ ենք փաստաթղթին, քանի որ, կարծում ենք, առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը բխում է մեր պետության շահերից»: Chorrord-ishxanutyunՀոգու խորքը քաղաքական կատեգորիա չէ «Նման հարցերում թվաբանությունը չի գործում: Մենք ունենք 25 տեղ, բայց մարդկանց հոգու խորքում ունենք 95 տեղ»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խափանելու հնարավորություններին: «ՉԻ» - Թե ՀՅԴ-ն քանի տեղ ունի «մարդկանց հոգու խորքում»` դժվար է ասել, բայց փաստ է, որ խորհրդարանում մարդիկ ոչ թե «հոգու խորքով» են քվեարկում, այլ իշխանությունների հրահանգով: Իսկ որպեսզի պատգամավորները «հոգու խորքով» քվեարկեին, անհրաժեշտ էր ունենալ նորմալ խորհրդարան, այսինքն` պետք էր նորմալ ընտրություններ անցկացնել: Հարց է ծագում` ինչո՞վ էր զբաղված ՀՅԴ-ն 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, գուցե պայքարո՞ւմ էր հանուն ազատ-արդար ընտրությունների: Ոչ, ստվերային «բազարների» մեջ էր կոալիցիոն գործընկերների հետ, որպեսզի կեղծվեն միայն ընդդիմության ձայները, իսկ իրենց ձայներին ձեռք չտան: Եվ պատրկերացրեք` այդպես էլ եղավ: Արդյունքում` այսօր ունենք ոչ թե խորհրդարան, այլ կոճակ սեղմողներ: Եվ կապ չունի, թե ով ինչ է մտածում «հոգու խորքում»: Azg-oratertԱՊՀ-ն կարող է դոլարով գործարքներից հրաժարվել Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ԱՊՀ անդամ երկրները միմյանց միջև գործարքները դոլարով իրականացնելուց կարող են հրաժարվել, քանի որ մի քանի վճարային համակարգերը բարդացնում են աշխատանքը: Նախաձեռնությունը գալիս է ռուսական կողմից, որը համարում է, որ ԱՊՀ տարածքում ընկերությունների հաշվանցումները մեկ վճարահաշվարկային համակարգով պետք է իրականացնել (այժմ գործում են ամերիկյանն ու եվրոպականը): Եթե մեկ վճարահաշվարկային համակարգ մնա` եվրոպականը, գործարքները իրակաանցնելու է մեկ օպերատոր` միջպետական բանկը, որը թեև 15 տարի առաջ ԱՊՀ անդամ երկրներն են ստեղծել, բայց այժմ շատ քիչ գործարքներ է իրականացնում ԱՊՀ երկրների միջև: Haykakan-JamanakՄիացեք, կանխեք «Եթե ուզում եք արհավիրքը կանխել, միացեք ժողովրդի պահանջին` հայտարարեք իշխանափոխության անհրաժեշտության մասին, պահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- նախօրեին «Հայկական ժամանակի» թղթակցին տված հարցազրույցում կոչ է արել Օհան Դուրյանը: «Այլապես ինչպե՞ս է ապաքինվելու Հայաստանը, չեմ պատկերացնում: Մինչև ո՞ւր է հասնելու դավաճանությունը: Կյանքումս այսպես խոցված, նվաստացած չեմ եղել, ինձ հանգիստ չեն տալիս 1,5 միլիոն անմեղ զոհերի հոգիները: Ամեն անարդարություն, ամեն ոճրագործություն ճաշակեցինք, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում, մեր ողջ ազգի, մեր պետության պարտությունն է, կապիտուլյացիան, բռնակալ ու զավթիչ, չընտրված իշխանության վաստակը»,- ասել է աշխարհահռչակ դիրիժորը: Ճոխ, ավելի ճոխ, առավելագույնս` ճոխ... Վաղը «Օջախ» ռեստորանում կայանալու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանյաց արարողությունը: Հարսանիքը, ինչպես փոխանցում են այս ընտանքներին խիստ մոտ կանգնած թերթի աղբյուրները, լինելու է, թերևս, աննախադեպ. Ծառուկյանն ու Աբրահամյանը փորձելու են ցույց տալ իրենց ողջ ուժը: Արդեն հոկտեմբերի 5-ից «Օջախի» համապատասխան սրահը վերցված է` ձևավորման և փորձերի համար: Միայն «Մոն ամի» ծաղկի սրահին վճարվել է 80 հազար դոլար: Հարսանյաց սրահի ձևավորմանը մասնակցում են տասնյակ մարդիկ: Հարսանիքին հրավիրված են լինելու Ալլա Պուգաչովան, Լյուբով Ուսպենսկայան, Ադրիանո Չելենտանոն, բրազիլական մի խումբ...: Հարսանիքին վեց թամադա է լինելու, որոնց մեջ են` Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, «Երկիր մեդիայի» աշխատակից Տիգրան Ղազարյանը: Իսկ հարսանիքի կնքահայրը լինելու է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: Այս հարսանիքին 700 հրավիրյալ է լինելու, որոնց սպասարկելու են մոտ 100 մատուցողներ: Ըստ որոշ տեղեկությունների` հրավիրյալների թվում են նաև Բելառուսի Սահմանադրական դատարանի նախագահը, Բելառուսի գլխավոր դատախազը և խորհրդարանի ղեկավարը: Պակաս ճոխ չեն լինելու նաև սեղանները: Մենյուի առաջին ճաշատեսակը խորոված է լինելու, որը կմատուցեն բրազիլական խմբի անդամները: Երկրորդ կերակուրը Ջերմուկի կարմրախայտ կլինի, երրորդը` ջայլամի խորոված, չորրորդը` թառափ: Զույգի հարսանիքին զանազան մրգեր են բերվել տարբեր երկրներից: Խիստ տպավորիչ է լինելու նաև հրավառությունը. հրավառության ժամանակ սրտի մեջ պետք է գրվեն Ծառուկյանի դստեր և Աբրահամյանի որդու անունները: Մի խոսքով, Ծառուկյանն ու Աբրահամյանը որոշել են զարմացնել բոլորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter