HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց Փամբուխչյանին

16-10_Manushak-PetrosyanԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը մերժեց Աննա Փամբուխչյանի բողոքն ընդդեմ Էրեբունի եւ Նուբարաշեն համայանքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Աննա Փամբուխչյանը Էրեբունու քննչական բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ իր մահացած ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, ապօրինի կերպով է տիրացել Նոր Արեշ 46 փողոցի 37 հասցեում գտնվող անշարժ գույքին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»), որը 7 ամիս անց կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Աննա Փամբուխչյանը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել էր դատախազության կայացրած որոշումը եւ մերժվել, որից հետո բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որի կողմից եւս այսօր մերժվեց, թեեւ Փամբուխչյանը բազմաթիվ փաստեր էր նշել, որոնք, ըստ հայցվորի, ապացուցում են, որ դատախազության կողմից կայացրած որոշումն անօրինական է եւ անհիմն: Ի դեպ, վերոնշյալ անշարժ գույքի վերաբերյալ Աննա Փամբուխչյանը եւ նրա որդիներն արդեն տարիներ շարունակ դատական վեճի մեջ են ԱՄՆ-ում բնակվող Սոնյա Թովմասյանի հետ, որը հաղթում է բոլոր դատականն ատյաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter