HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հարեւաններս ուզում են ինձ գժանոցում պահել»

16-10_Aziz-Baxdasaryan«Հետքի» խմբագրություն էր այցելել Կատովսկի 54 Ա հասցեում բնակվող 53-ամյա Ազիզ Բաղդասարյանը, ով մտահոգված էր, թե իրեն կարող են հոգեկան հիվանդ ճանաչել եւ տարիներով «փակել» գժանոցում: «Հարեւաններս ինձ ուզում են գժանոց գցել, որ տիրանան իմ տանը: Մեր բակում երկու տուն կա. մեկն իմն է, մյուսում ընտանիք է ապրում, որի հետ միշտ խնդիրներ եմ ունեցել»,- ասում է Ազիզ Բաղդասարյանը: 53-ամյա կինը ամուսնացած չէ եւ միայնակ է ապրում 104 քմ տարածքում կառուցված 58 քմ բնակելի տանը: «Ինձ ասել են, որ ուզում են գժանոց գցել, բոլորին պատմել են, թե ես աննորմալ բաներ եմ անում, իբր երեխաների հետ առանձնանում եմ զուգարանում: Հոգեբույժ Նարինե Ստեփանյանը եկել էր մեր տուն, ինձ հետ զրուցեց, գոհ հեռացավ, բայց գնաց գրեց, թե ես հասարակության համար վտանգավոր եմ,- պատմում է Ազիզը,- էս տարի էլ ինձ բռնությամբ տարան Նուբարաշենի գժանոց, Քրիստինեն ու Շուռան զանգեցին, մեր թաղային Դավիթ Փիլոյանի հետ միասին, ինձ ուժով տարան գժանոց: Ես հասկացա ինչ է կատարվում, զանգեցի  քրոջս, իրենք եկան իմ հետեւից: Հոգեբուժարանի գլխավոր բժիշկը հանձնաժողով հրավիրեց, որն ինձ քննեց եւ ասաց, թե իրավունք չունեն ինձ իրենց մոտ պահելու, ես առողջ եմ: Բայց եթե հարազատներս չգային, ինձ այնտեղից բաց չէին թողնի»: Հարեւանների հետ մշտական վեճերը հաճախ ուղեկցվել են ֆիզիկական բռնություններով, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով`«Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը»: Այժմ գործը քննվում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ վիճարկվել է նաեւ Ազիզի հոգեկան առողջության հարցը: «Քանի որ հոգեբույժ Նարինե Ստեփանյանը գրել էր, որ ես վտանգավոր եմ հասարակության համար, իսկ Նուբարաշենի հոգեբուժանարանում գրել են, որ ես հիվանդ չեմ, դատավորը որոշեց նշանակել հոգեբանական ստուգում` մինչեւ մեկ ամիս ժամկետով: Այսինքն` ես մեկ ամիս պետք է հոգեկան հիվանդների մեջ մնան, որ ապացուցեմ` հիվանդ չեմ»,- ասում է Ազիզ Բաղդասարյանը: Նա սպասում է դատարանի ծանուցագրին, որ ներկայանա Նուբարաշենի հոգեբուժարան: «Հանարավոր է` հարեւաններս բժիշկների հետ խոսան` ինձ գժի թուղթ գրել տան ու միշտ գժանոցում պահեն»,- իր մտահոգությունն է հայտնում 53-ամյա կինը: Հ.Գ. Ազիզ Բաղդասարյանի եւ հարեւան ընտանիքի վեճից նույնիսկ նախագահականում են տեղյակ, որտեղ նամակներ է ուղարկել Ազիզը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter