HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ֆրանսահայ բարերարները Արցախում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպում  է ունեցել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ եւ ֆրանսահայ  բարերարներ Հարություն եւ Հերմինե Այդաբիրյանների հետ: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցը: Նախատեսվում է այդ կրթօջախի հիման վրա ստեղծել կրթական համալիր, ուր ընդգրկված կլինեն ավագ դպրոցի հիմնական հոսքերը եւ արհեստագործական ուսուցումը: Վարչապետը եւ բարերարները շեշտեցին, որ նոր հաստատությունը պետք է ունենա ուսումնական ժամանակակից բոլոր պայմանները: Ա.Հարությունյանի խոսքով` ապագա ուսումնական հաստատությունն ունենալու է հանրապետական նշանակություն եւ առաջնային դեր է խաղալու ԼՂՀ տնտեսությունը արհեստագործ մասնագետներով համալրելու գործում: Դպրոցի  վերակազմակերպման ֆինանսավորումը մեծամասամբ կիրականացվի Հերմինե Այդաբիրյանի ազգական` Եզնիկ Մոզլյանի կտակած միջոցներով: Նախատեսվում է, որ նոր կրթահամալիրի շեֆությունը կստանձնի «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter