HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Նովիցկուն

17_10-presidentՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։ Ս. Սարգսյանն ընդգծել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատաքն ակտիվացնելու եւ ավելի համակարգված դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն լուրջ խթան կլինի տնտեսական գործակցության զարգացման համար: Նախագահի մամլո գրասեմյակի փոխանցմամբ` կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եւ վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` դրա նվազումը, չի համապատասխանում իրական հնարավորություններին: Նրանց խոսքով` տնտեսական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ եւ միջկառավարական հանձնաժողովը պետք է այն իրացնելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկի: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշվել են մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ գործակցության ակտիվացումը հումանիտար ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter