HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալություն Վանաձորում

18_10-placatՀոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին և կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։

18_10-m_kostandyanՆրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։

18_10-g_galstyanԻնչպես նախորդ շրջանում կանխորոշել էին հայ-թուրքական արձանագրությունները դատապարտող քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, քաղաքագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ, մենք կանգնած ենք այնպիսի իրողությունների նախաշեմին, երբ դատապարտվելու և կասեցվելու են հայկական կողմի բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վիրավորել Թուրքիային և թուրք ժողովրդին։

Շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են։

Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափության կոչ անում ՀՀ իշխանություններին։

Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter