HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Պարոն դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 17.10.2009թ.` գիշերը ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին և Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լևոն Յոլչինյանին:

Մտահոգ լինելով փաստի առթիվ, որ ոստիկանության աշխատակիցները, առանց անհրաժեշտության և առանց որևէ պատճառաբանության` բերման են ենթարկել մեր կազմակերպության անդամներին, առանց քրեական գործ հարուցելու վերցրել են նրանց անձնագրերը և ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ:

Ընդունելով դա` որպես մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ փաստ, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ բռնություն և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման օրինակ

Անհանգստանալով ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման փաստով

Դիմում ենք ձեզ` տեղեկացնելով սույն դեպքի մասին և նշելով, որ կարող եք սա ընդունել որպես հայտարարություն քրեական գործ հարուցելու կամ ծառայողական հետաքննություն սկսելու համար:

Հարգանքներով`

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական Կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter