ՀՀ պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան
ՀՀ Արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 22-ին Բաքվում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը:
ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանում ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը նախորդելու է գլխավոր պաշտոնատարների հանձնաժողովի նիստը, որը կայանալու է հոկտեմբերի 20-21-ին:
Հիշեցնենք, որ այս տարի (մինչև հոկտեմբների 31-ը) ՍԾՏՀԿ-ում նախագահում է Ադրբեջանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել