Որոշ միկրոավտոբուսային երթուղիներում ավտոմեքենաների պակաս կա
Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են անցյալ շաբաթ մայրաքաղաքում մեկնարկած, ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում իրականացված մոնիտորինգի արդյունքները: Ըստ դրանց` ավտոմեքենաների քանակի պակաս է զգացվել թիվ 53, 61, 69, 102, 109 և 118 միկրոավտոբուսային երթուղիներում:
Ավտոբուսային երթուղիներից նախատեսվածից քիչ ավտոբուս է երթուղի դուրս բերվել թիվ 14, 16, 32 և 43 երթուղիներում, որոնք օրվա ուշ ժամերին նորմալ չեն սպասարկել բնակչությանը:
Երթակարգավարական կետերում գրանցման չի ներկայացել թիվ 16, 93, 46, և 118 երթուղիները սպասարկող ավտոմեքենաների 50 %-ից ավելին:
Երթուղիներ սպասարկելու ժամանակ հասարակական տրանսպորտի կանգառներում երթևեկության կանոնների խախտումներով են կանգառ կատարել թիվ 45, 46, 82 և 99 միկրոավտոբուսային երթուղիների վարորդները:
Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մոնիտորինգը և երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ կազմակերպություններին ենթարկել պատասխանատվության: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել