HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

logoНТВ-ն հետաքրքրված է Ծառուկյանի և Աբրահամյանի զավակների հարսանիքով Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի զավակների` այսօր կայանալիք հարսանիքը մեծ հետաքրքրքություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: HraparakԵրեկ «Հրապարակի» հետ է կապվել HTB հեռուստաընկերության թղթակիցը և ասել, որ իրենք ծրագրել են «ոսկե հարսանիքներին» նվիրված իրենց հաղորդաշարում անդրադառնալ նաև այսօրվա հարսանիքին: Նա խնդրել է օգնել իրեն տեղեկատվություն ստանալու և հաղորդում պատրաստելու հարցում: Ի դեպ, հարսանիքը վարողների շարքում են լինելու Մարկ Սաղաթելյանը և Մոսկվայից հատուկ այդ նպատակի համար ժամանող Թինա Կանդելակին: Մոսկվայից ժամանող երգիչների կազմում են նաև Ալլա Պուգաչովան և Իրինա Ալեգրովան: Հայ երգիչներից երգելու են Արամեն, Թաթան, Զարուհի Բաբայանը, Արման Հովհաննիսյանը և այլք: Հարսնացուի խիստ թանկարժեք զգեստի երկարությունը լինելու է 2,5 մետր, այն տանելու են 12 երեխա: Haykakan-JamanakՕբիսկ Երեկ թերթին հայտնի է դարձել, որ 2 օր է` Արտաշատում «արտակարգ դրություն է»: Արտաշատից թերթին փոխանցել են, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրակաանցնում Գազի Հովոյի հարազատների բնակարաններում, զենք է փնտրում: Ըստ Արտաշատի` «Հայկական ժամանակի» աղբյուրների` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լուրջ մտավախություն ունի, թե իր երբեմնի մերձավոր Գազի Հովոն, ում տաքսի ծառայության մեքենաները ԱԺ նախագահի որդին և եղբորորդին իրենց ընկերների հետ ամիսներ առաջ հարբած վիճակում հրկիզել էին, իսկ այնուհետև` կրակ բացել Հովոյի տան վրա, կարող է «վենդետտա» իրականացնել: Աբրահամյանը վախենում է, որ «վենդետտան» կարող է իրականացվել այսօր` իր որդու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանյաց արարողության ժամանակ: Azg-oratertԹուրքիայի տուրիստական գործակալություններն առաջարկում են Աղթամարը վերադարձնել հայ հավատացյալներին Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության շրջանային գործադիր տնօրեն Աբդուլլահ Թունջիդեմիրը կողմ է, որպեսզի Աղթամարը դառնա գործող եկեղեցի, որովհետև դա կնպաստի հոգևոր զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես գրում է «Մարմարան», այս առնչությամբ Միությունն իր առաջարկը փոխանցել է պատկան մարմիններին և սպասում է պատասխանի: Միությունը առաջարկում է նաև տեղադրել եկեղեցու խաչը և եկեղեցին վերադարձնել հայ հավատացյալներին: Այդպիսով, տարին երկու-երեք անգամ եկեղեցական արարողություններ կկատարվեն, տարին մեկ անգամ էլ Աղթամարի փառատոն կանցկացվի, և Հայաստանի բազմաթիվ գործակալություններ ուխտագնացություններ կկազմակերպեն, բազմաթիվ հայեր տարին գոնե մեկ անգամ կայցելեն Վան: Եթե եկեղեցին սկսի գործել, 10-15 հոգանոց զբոսաշրջիկների խմբեր կժամանեն 10-օրյա ծրագրով: AravotԻ՞նչ անել «Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ ժամանակավորապես ճանաչում է առկա հայ-թուրքական սահմանը` մինչև Թուրքիայի հետ երկկողմ միջպետական նոր պայմանագրի կնքումը և միջպետական սահմանի երկուստեք ճանաչումը: Եթե Թուրքիան անկեղծ է և նպատակ չունի այս մերձեցման գործընթացն օգտագործել ՀՀ-ի վրա արցախյան հիմնախնդրի մասով ճնշում գործադրելու համար, ապա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն իրողություն կդառնա: Եթե Թուրքիայի նպատակն այլ է, ապա մեր հարաբերությունները կսառեն և կսրվեն, բայց երկու դեպքում էլ, շնորհիվ Կարսի պայմանագրից Հայաստանի դուրս գալուն, մենք ավելի նպաստավոր դիրոքում կհայտնվենք, քան էինք մինչ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումը»,- «Առավոտին» իր կարծիքը փոխանցեց Արման Մելիքյանը: Hayoc-ashxarhՏնտեսական տեսանկյունից դա ճիշտ քայլ է «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ առումով ոչինչ չեմ կարող ասել: Բայց Հայաստանի տնտեսության համար հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը նորմալ է: Նախ` դա թույլ կտա շատ ապրանքատեսակների գներն իջեցնել` նավթամթերքների, պահեստամասերի և այլն: Բացի դրանից, տրանսպորտային, փոխադրումային ծախսերը կարող են նվազել, թեկուզ հենց Ռուսաստանից ներկրվող բեռների պարագայում: Այդպես ավելի ձեռնտու կլինի, քան բեռնափոխադրումներն այլ ուղղություններով: Դրա հիման վրա եմ ասում, որ տնտեսության համար նպաստավոր կլինի սահմանի և ճանապարհի բացումը: Հայտնի բան է, որքան շատ են արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհները, այնքան լավ է տնտեսության համար, այնքան ավելի ամուր է տնտեսությունը: Տնտեսական տեսանկյունից դա, միանշանակ, ճիշտ քայլ է»,- համոզված է Միխայիլ Բաղդասարովը: Chorrord-ishxanutyunԴա հինավուրց, գեղեցիկ սովորույթ է «Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթներից, որ շինարարների միջավայրում ձևավորվել են: «Ատկատների» մասին է խոսքը»,- նախօրեին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «ՉԻ» - Ուշադրություն դարձրեք` Տիգրան Սարգսյանը խոսում է կոնկրետ քրեական հանցագործությունների մասին, որոնց արդյունքում պետությանը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցվում: Բայց տեսեք, թե ինչ քնքշորեն է արտահայտվում: Փաստորեն, դրանք «ավանդույթներ» են (ինչպես, ասենք, խաշի սեզոնի բացումը կամ «Տրնդեզի» ժամանակ կրակի վրայով ցատկելը): Այլ կերպ ասած, շինարարության ոլորտում «ավանդաբար» հսկայական գումարներ են լափվել, բայց հիմա պետք է հրաժարվել այդ գործելակերպից: Ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ դա հանցագործություն է, այլ որովհետև հիմա երկրի վիճակը վատ է, վարկերը ծանր պայմաններով են վերցված: Հետաքրքիր է` դատախազության մտքով կանցնի՞ զրույցի հրավիրել Տիգրան Սարգսյանին, պարզել, թե որտեղից նա գիտի «ատկատների ավանդույթի» մասին, և համապատասխան քրեական գործեր հարուցել: Թե չէ օդում խոսել, (կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, օդ տատանել) բոլորն էլ կարող են: 168-jamԳնդակը իշխանությունների դաշտում է Դեռևս մեկ ամիս առաջ, երբ նոր էր մեկնարկել հայ-թուրքական արձանագրությունների «վեցշաբաթյա քննարկումը», Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խոստացել էր լրագրողների միջոցով իշխանություներին ներկայացնել ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկ, որից դժվար կլինի հրաժարվել: Երեկ պրն Շահնազարյանը, արձանագրելով, որ ստորագրված փաստաթղթերը պարունակում են երկու հիմնական վտանգ` կապված պատմական հարցերի ուսումնասիրության ենթահանձնաժողովի ստեղծման և հայ-թուրքական հարաբերություները ԼՂ-ի հակամարտության կարգավորմամբ պայմնավորելու հետ, ներկայացրել է երկու կետից բաղկացած առաջարկ: Ըստ այդմ` առաջին վտանգը չեզոքացնելու համար Դ. Շահնազարյանն ԱԺ-ին առաջարկում է մինչև արձանագրությունների վավերացումը ընդունել օրենք, որը Հայաստանի ցանկացած պաշտոնյայի կարգելի մասնակցել որևէ քննարկման, որը կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության հարցը: Այդպիսով, ըստ պրն Շահնազարյանի` գոնե կապահովվի հավասարություն այդ ենթահանձնաժողովում, քանի որ Թուրքիայի Քր.օրենսգրքի հայտնի 301 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում նրանց համար, ովքեր կփորձեն նույնիսկ ակնարկել, որ կատարվածը եղել է ցեղասպանություն: Մյուս կետով նա առաջարկում է, որ ՀՀ ԱԺ-ն չսպասի Թուրքիային և միջազգային իրավունքի համաձայն` առաջինը վավերացնի արձանագրությունները` պայմանով, որ եթե, ասենք, երկու ամսվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանի կողմից ևս դրանք չվավերացվեն, ապա, ինչպես Դ. Շահնազարյանն է ասել, «դառնում են առոչինչ»: Այս պարագայում, Դ. Շահնազարյանի համոզմամբ, Թուրքիայի խորհրդարանը ստիպված կլինի կամ հրաժարվել վավերացումից, կամ այս գործընթացից առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Վաղուց ժամանակն է, որ Հայաստանն էլ ինքնուրույնություն ցուցաբերի, և ոչ թե քարշ գա իրադարձությունների հետևից»,- ասել է Դ. Շահնազարյանը` շեշտելով, որ Հայաստանի իշխանություններն իր առաջարկը չընդունելու որևէ փաստարկ չեն կարող գտնել: Ի դեպ, պրն Շահնազարյանն ասել է, որ սրանք ոչ թե ՀԱԿ-ի, այլ իր անձնական առաջարկներն են: «Իսկ եթե առաջարկությունը չընդունվի, ուրեմն կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն շաղկապված են ղարաբաղյան հարցի հետ», -ասել է Դավիթ Շահնազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter