Տուժողի վիճակը` ծայրահեղ ծանր
Այսօր` ժամը 01.05-ին, Լոռու մարզից ահազանգ է ստացվել, որ Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Մինչ փրկարարների ժամանելը վարորդը` 1973 թ. ծնված Կարեն Սուքիասյանը, դուրս էր բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր»,- տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել