HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուջանը նշեց իր 90-ամյակը

18_10-Ujan-90 Երեկ Արագածոտնի մարզի Ուջան գյուղը նշում էր իր հիմնադրման 90-ամյակը: 1919 թվականին Ուջան են եկել Արեւմտյան Հայաստանից մազապուրծ փախած առաջին ընտանիքները: Այժմ Ուջանում ապրում են սասունցիների ժառանգները եւ երեկվա տոնն էլ նշում էին իրենց ավանդույթներով:

Տոնակատարության ժամանակ հնչեցին բացառապես ազգագրական եւ սասնա երգեր: Նույնիսկ բեմականացումն էր վերաբերում «կորսյալ հայրենիքին»: 18_10-Ujan Գյուղի կենտրոնում պատերին փակցրել էին Արեւմտյան Հայաստանի այն գյուղերի ու քաղաքների անունները, որտեղից ուջանցիները գաղթել են: 18_10-Ujan1 Երեկ Ուջան էին ժամանել նաեւ մի խումբ դաշնակցականներ` պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, նախկին նախարարներ Դավիթ Լոքյանն ու Աղվան Վարդանյանը: 18_10-qochariՈւջանի 90-ամյակը տոնում էին նաեւ «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Ներկա էր նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: ՀՅԴ եւ «Ժառանգության» պատգամավորներն այնքան էին ոգեւորվել տոնակատարությամբ, որ սկսեցին իրենք իրենցով սասնա քոչարի պարել: Վերջում Ուջանում սեղաններ գցեցին եւ ճոխ հյուրասիրություն կատարվեց: Տոնակատարությանը չէր մասնակցում Ուջանում առաջինը ծնված Ալմաստ Հարությունյանը: Երբ այցելեցինք Ալմաստ տատին, նա ասաց, թե առողջական վիճակը գերազանց է, հիշողությունից ու տեսողությունից չի դժգոհում, ինքնուրույն է տեղաշարժվում եւ հոգում իր կարիքները, սակայն տոնակատարություններին չմասնակցելու իր պատճառներն ունի: 18_10-A-Harutyunyan«Միայն ականջներս են վատ լսում, բայց դա շատ լավ է, քանի որ չեմ լսի անպիտան մարդկանց խոսակցությունները: Ես հավատացյալ կին եմ, ամեն օր աղոթք եմ անում, որ Աստված իմ ազգի զավակներին ներշնչի հույս, հավատ, սեր, որ դառնան հայրենասեր ու ազգասեր: Այսօր դպրոցական ու ընտանեկան դաստիարակությունը շատ քիչ է: Աղջիկները մերկացել են: Տղամարդը, որ տեսավ աղջկա մերկությունը` ստինքները, թիկունքը, պորտը, էլ ընդեղ աղջիկ կմնա՞: Դու կուզե՞ս, որ քո կնոջ պորտը ուրիշ տղամարդիկ տեսնեն: Լավ ընտանիքի զավակն էդպես չի անի: Հեռուստացույցն էլ շատ փչացրեց մեր երիտասարդներին: Գոնե նստեն լրաբեր լսեն, տեսնեն` ինչ է կատարվում, միացնում են մի ալիք, որտեղ տկլոր աղջիկներ են: Ուրեմն սերունդը փչացած է: Ամեն օր թոռիս հետ նույն կռվում եմ անում»,- ասաց 36 տարվա մանկավարժ Ալմաստ տատը: Նրա ասելով` այսօրվա երիտասարդությունը գաղափարազուրկ է եւ նրանց մեջ հայրենասիրություն չկա. «Երիտասարդներն ուզում են միայն հագնվեն, կապնվեն` ավտոն նստեն, ման գան»: 18_10-A-HaroyanՈւջանի գյուղապետ Առաքել Հարոյանից էլ հետաքրքրվեցինք, թե 90-ամյա Ուջանն այսօր ինչ խնդիրներ ունի: Համայնքապետը բավականին լավատես էր: «Չկա մի գյուղ, որ հուզող հարց չլինի, բայց ասեմ, որ այսօր իմ գյուղն արդեն բարգավաճում է: Բավականին լուրջ ծրագրեր են իրականացվել: Գյուղի ամբուլատորիան, մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել են: Նույնիսկ մանկապարտեզի գույքն է ամբողջությամբ փոխվել»,- նշեց համայնքապետն ու ավելացրեց: -Եթե ասեմ խնդիրներ չկան` սուտ կլինի, բայց, փառք Աստծո, այսօր գյուղս միասնական է, երիտասարդներով լեցուն: Եթե բողոքների գիրքը բացենք, շատ բաներ կա ասելու, բայց մենք լավատես ենք ու կարծում ենք, որ մեր գյուղն ու Հանրապետությունը դրական առաջընթաց են ունենալու»: Այնուամենայնիվ, Առաքել Հարոյանը «բողոքների գրքից» ասաց մի քանի խնդիրներ, որոնց բախվում են ուջանցիները: «Գյուղացիները հիմնականում դիմում են ոռոգման, խմելաջրի հարցերով: Այսօր վարը, ցանքսը, ջուրը խառնվում են իրար ու ժողովուրդը օգուտ չի ստանում, քանի որ հարկերը բավականին բարձր են: Այսօր արդեն բավականին հողեր մնացել են անմշակ: Ընդհանուր 400 հեկտար հող ունենք, բայց մոտ 100 հեկտա վարելահող չի մշակվում: Հող չմշակելն ինչ-որ տեղ ոռոգման ջրի հետ է կապված, մի մասն էլ սոցիալապես ի վիճակի չեն հող մշակելու, քանի որ վարի, պարարտանյութի գումար չունեն: Պետք է բոլորս էլ լավատես լինենք: Կարծում եմ, որ բոլոր առումներով մեր երկիրը պետք է բռնի զարգացման ուղին»,- հույս հայտնեց համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter