Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունել է «Բջնիի» բողոքը
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նշված գործի համարն է N 41340/09:
Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր:
Հիշեցնում ենք, որ 2009թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերութունը և Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած դրան Եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել