HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական մուֆլոնն արժե 6800, իսկ բեզոարյան այծը` 5600 դոլար

bezoar-ibex Պրն Ջ.Յ. Ջոնսը գարնանը հսկա բեզոարյան այծ է որսացել Հայաստանում: Նրա նկարը տեղադրված է «Որսորդություն Եվրոպայում»` www.huntineurope.com կայքում: «Որսորդությունը Հայաստանում» խորագրի ներքո կայքն առաջարկում է ողջ տարվա ընթացքում, և հատկապես մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում, բեզոարյան այծերի և մուֆլոնների որս: Հիշեցնենք, որ այս կենդանինները  գրանցված են Կարմիր գրքում: Հետքը բազմիցս գրել է այս մասին (տես հոդվածը՝ Ռուս որսորդը գնում է «Հայկական մուֆլոնի հետքերով»): Armenia_bezoar Ըստ աղբյուրի` բեզոարյան այծերի որս երկու շրջաններում է կազմակերպվում: Այդ շրջանները Հայաստանում համարվում են ամենալավը որսի համար` Եղեգիսի կիրճում, որտեղ կարելի է որս անել նաև ձմռանը, ինչպես նաև Ուրցասարի լանջին: Այծորսն իրականացվում է զառիվեր ժայռերում` Երևանից մոտ 120 կմ հեռավորությամբ: muflon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter