HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը ընդունել է Չինաստանի դեսպանին

20_10-china-despanԱյսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզիուին: Հանդիպումն իրականացվել է պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Ս. Օհանյանը շնորհակալությունն է հայտնել ՉԺՀ քաղաքական և ռազմական ղեկավարությանը` 2006-2008 թթ. ստորագրված համաձայնագրերի իրականացման շրջանակներում Հայաստանին սեպտեմբեր ամսին տրամադրված մարդասիրական օգնության համար: Ըստ ՊՆ մամլո ծառայության` Ս. Օհանյանն ընդգծել է նաև, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության և բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես ռազմական, այնպես էլ հասարակական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter