HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նախագահը պարգեւատրել է

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրերով` բարձր վարպետության եւ արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար Արցախի պետական կամերային նվագախմբի  գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Բարեգործական  նշանակալի գործունեության համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են բարեգործ Էմանուել  դե Լաբարը (Փարիզ, հետմահու), «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի փոխատենապետ, տարածքային զարգացման մասնագետ Միշել Պազումյանը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության  գլխավոր  ուռուցքաբան  Հայրապետ Մեսրոպի Գալստյանը` բժշկագիտության  եւ առողջապահության զարգացման գործում  ԼՂՀ-ին  մատուցած ծառայությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter