HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանաչվել է 39 ընտանիքի` 105 անձանց, սեփականության իրավունքը

Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած 25.09.2006թ. դիմումում հայտնել են, որ 1988-1992 թթ. բռնագաղթել են Ադրբեջանից և բնակություն են հաստատել Երևանի Աղբյուր Սերոբ փողոցի NN 46, 48, 50, 52, 54, 110, 112 լքյալ տներում, որտեղ ապրում են մինչ օրս: Նշված տները սեփականաշնորհելու խնդրանքը Արաբկիր համայնքի ղեկավարի կողմից մերժվել է այն հիմքով, որ այդ տարածքում դեռևս 1980 թվականից պետք է իրականացվի Աղբյուր Սերոբ և Բաբայան փողոցները միացնող մայրուղու շինարարությունը, որը հեռանկարային ծրագրից հանված չէ: Արաբկիրի թաղապետարանը 1998թ.-ին առաջարկել է ազատել ապօրինի զբաղեցրած տարածքները, սակայն նկատի ունենալով փախստականների վերաբերյալ ՀՀ Կառավարության 29.04.1992թ. թիվ 255 որոշման պահանջները, վտարումները կասեցվել են` մինչև մշտական բնակության վայր տեղափոխվելու հարցի լուծումը կամ որևէ կացարանի տրամադրումը: Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները ներկայացնելով վերոգրյալը` դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին և խնդրել են միջամտել իրենց կողմից տարիներ շարունակ զբաղեցրած տները սեփականացնելու գործում: Բողոքի քննարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից և ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաև բնակիչների սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից 04.02.2009թ. ստացվել են պարզաբանումներ, համաձայն որի` նշված բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու և բնակարանները բնակիչներին նվիրաբերելու հարցերը քննարկելու համար Երևանի քաղաքապետարանում առկա փաստաթղթերը համայնքին փոխանցելու մասին համապատասխան գրություն է ուղարկվել Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարին: Արաբկիր համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունների հիմքով Երևանի քաղաքապետի կողմից 10.07.2008թ.-ին ընդունվել է հ.3179-Ա որոշումը և թողարկվել են գլխավոր հատակագծեր: Նշված շենքերում առկա յուրաքանչյուր բնակարանի համար առանձին-առանձին կատարվում է սեփականության իրավունքի պետական գրանցում և համայնքի ավագանու համապատասխան որոշման համաձայն նվիրաբերության պայմանագիր կնքելու գործընթացը շարունակվում է: 2009թ. հոկտեմբերի 13-ին  Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները, նամակ-շնորհակալագրով դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, հայտնել են, որ նրա միջամտության արդյունքում հնարավոր եղավ դրական արդյունքի հասնել: Դիմումատուները նշել են, որ իրենց դիմումում բարձրացված խնդիրը վերջապես լուծվել է և Ադրբեջանից բռնագաղթած փախստականներն ու տեղաբնակները կարողացել են սեփականաշնորհել այն բնակարանները, որտեղ ապրում են երկար տարիներ: ՄԻ պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter