HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան չի շտապում վավերացնել արձանագրությունները

20_10-Chaqryan-bozoyanՀայ-թուրքական փոխհարաբերությունների հեռանկարների մասին այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հարցերին պատասխանեցին թուրքագետ Հակոբ Չաքրյանը և քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Հակոբ Չաքրյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև սահմանի բացելու համագամանքը գերագնահատվում է, դրան գումարած երկուստեք շահարկումները. ավելի շատ ընդդիմության կողմից, իսկ իշխանություններն էլ նախընտրում են պատասխանել ընդդիմության շահարկումներին:

Անդրադառնելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կապված նախագահի հրավիրած խորհրդակցություններին, ԱԺ-ի լսումներին` Հակոբ Չաքրյանը դրանք անլուրջ համարեց, իսկ խնդրո առարկայի վերաբերյալ ելույթներն էլ` զուտ ցուցադրական ինքնահաստատման փորձեր: Այնուամենայնիվ, Հակոբ Չաքրյանը հուսով է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իր խոստմանը և հայ-թուրքական հարաբերություների բարելավման  շրջանակներում ոչ մի զիջումներ չի անի Ղարաբաղի հարցում այն պարզ պատճառով , որ Արցախյան պատերազմում Ս.Սարգսյանը անձամբ զենքը ձեռքին պայքարել է: Ինչ վերաբերվում է Ցեղասպանության հարցին և պատմաբանների խորհրդի ստեղծմանը, Հակոբ Չաքրյանն ասաց. «Եթե մի պահ ենթադրենք, որ պատմաբանների համատեղ խորհուրդը  կմերժի Ցեղասպանության փաստը, ապա այդ դեպքում ինչ են ընդունել 20-ից ավել երկրներ խորհրդարանների մակարդակով: Եվ ամենակարեւորը, ով է տեսել, որ պատմաբանները վճիռ կայացնեն որևէ իրադարձության մասին և տան քաղաքական գնահատական»: Թուրքագետին ավելի շատ մտահոգում են ոչ թե արձանագրությունները, այլ տեղական իշխանությունների տնայնագործությունը: Խոսելով Թուքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման մասին` Հակոբ Չաքրյանը հավաստեց, որ Թուրքիան չի շտապի և կսպասի Հայաստանի կողմից առաջընթաց քայլի: «Թուրքիայի վարչապետը անցած կիրակի իր ելույթում նշել, որ հայ-թուրքական արձանագրությունների հնարավորինս շուտ վավերացման համար, ցանկալի է, որ Ղարաբաղի հարցում որոշակի առաջընթաց կատարվի»: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով Հայաստանը հայտնվել է ծուղակի մեջ: «Քանի որ տվյալ պարագայում առկա են ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի շահերը, ուստի շահագրգիռ կողմ հանդիսացող միջազգային հանրությունը թույլ չի տա, որ գործընթացը դադարի: Միաժամանակ ուզում եմ հավատալ, որ չնայած արտաքին  ակնհայտ ճնշումներին, մեր իշխանությունները ոչ մի զիջումների չեն գնա, որը կխաթարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջին քայլը Հայաստանն է արել, քաղաքագետի կարծիքով ենթադրում է զիջումների  գնալու պատրաստականություն: «Բնական է, որ տվյալ դեպքում Թուրքիան կփորձի զիջումներ կորզել Հայաստանից կապված ազատագրված տարածքների հետ»,- ասաց Ե. Բոզոյանը: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter