ԴԱՀԿ-ի պատասխանը «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գործի վերաբերյալ
ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ն այցելեցին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժին եւ ստացան ընկերությանը վերաբերվող 07-807/08 կատարողական վարույթի բոլոր նյութերը: Ընկերության ներկայացուցիչներին առձեռն տրամադրվեց 7 հատորում ամփոփված շուրջ 3000 էջերի պատճենները:
«Հարկ ենք համարում նշել, որ մինչ այսօր «Բջնի» ընկերության ներկայացուցիչների գրավոր նամակներին խնդրանքով` տրամադրել իրենց գործի նյութերը, ԴԱՀԿ ծառայությունը նույնպես գրավոր հայտնել է, որ պատրաստ է դրանք տրամադրել ցանկացած պահին եւ ամբողջությամբ: Նշված գրությունները նույնպես ներառված են գործում: Այս ամիսներին ընկերության ներկայացուցիչների պնդումները, թե ծառայությունը հրաժարվում է իրենց նյութեր տրամադրելուց, ԴԱՀԿ ծառայությունը դիտարկում է, որպես գործը քաղաքականացնելու անհաջող փորձեր»,-նշված է ԴԱՀԿ տարածած հաղրոդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել