HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե մեղավոր լինեինք` հանրային պաշտպանի ծառայությունից չէինք հրաժարվի»

2008 թ. հուլիսին  Աբովյան քաղաքի ոստիկանության բաժանմունք է դիմել նույն քաղաքի Սիրիուսի 2-րդ հանրակացարանի բնակչուհի Գայանե Գաբրիելյանը, հայտարարելով, որ իր հարեւան Ստեփան Հարությունյանը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն շենքի աստիճանավանդակի մոտ: Գ.Գաբրիելյանի բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասով: Հետագայում պարզվել է, որ նշված օրը եւ նշված ժամին քաղաքացի Ստեփան Հարությունյանը գտնվել է իր աշխատավայրում` տաքսի ծառայությունում, որտեղ գրանցվում է, թե վարորդները որ ժամին որտեղ են գտնվում: Բայց մինչ այդ, երբ նա կանչվել է հարցաքննության, նախաքննության փուլում քննիչ Դավիթ Փայտյանը առաջնորդվելով այն փաստով, որ մեղադրյալը անվճարունակ է` առաջարկել է գործում ներգրավել հանրային պաշտպան: Ստեփան Հարությունյանը հայտնեց, որ հրաժարվել է պաշտպանի ծառայությունից, քանի որ իրեն անմեղ էր համարում,  հետեւապես` պաշտպանության կարիք չուներ:  Գործի առիթով հարցաքննության է կանչվել նաեւ Ստեփան Հարությունյանի կինը, որը քննչական մարմիններին պատմել է, որ իրենց  հարեւանուհի Գայանե Գաբրիելյանը  հաճախ է վեճեր ստեղծում հարեւանների հետ: Որոշակի քննչական գործողություններից եւ գործի հանգամանքներին ծանոթանալուց հետո,  քրեական գործը կարճվել է, հիմք ընդունելով այն, որ Ստեփան Հարությունյանը եւ Գայանե Գաբրիելյանը հաշտության են եկել, ըստ որի իրենք բողոք չունեն միմյանցից: Սակայն, ինչպես հայտնեց Ս. Հարությունյանը, եթե քրեական գործը այլ ընթացք ստանար եւ հասներ դատաքննության փուլ, ինքը ոչ մի դեպքում չէր հրաժարվի հանրային պաշտպանից, քանի որ գիտակցում է, թե’ նախաքննության եւ թե’ դատաքննության  փուլում ինքը իրավաբանական օգնության կարիք կունենար: Այս կարճված քրեական գործի նախաքննության փուլում մեղադրյալները հանրային պաշտպանից հրաժարվել են միայն այն պատճառով, որ իրենց մեղավոր չեն համարել: Բելլա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter