Կտնկվի 350 ծառ
Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, ներգրավված լինելով գլոբալ «350» կլիմայի փոփոխության քարոզարշավին, համագործակցում է «Իմաստասեր Հայորդի» և «Գյուղատնտեսության Զարգացման Ծրագրի» (Էյ-Դի-Փի) ՀԿ-ի հետ և նախաձեռնում է տնկել սոճու 350 տնկի Լոռվա մարզի Ծաղկաբեր գյուղում:
«Մենք կազմել ենք 35 աշակերտներից բաղկացած մի խումբ, որը ներկայացնում է հինգ միջնակարգ դպրոցներ: Բոլորն էլ հանդիսանում են իրենց դպրոցների Էկո-խմբերի անդամներ: Խմբում ընդգրկված են նաև ուսուցիչներ, մեր և մեզ հետ համագործակցող կազմակերպեությունների աշխատակազմը, որոնք ղեկավարելու են այս նախաձեռնությունը,- նշել է «Էյ-Թի-Փի» Բարեգործական Հիմնադրամի տնօրեն Մհեր Սադոյանը: - Միջոցառման մասնակիցները կտնկեն սոճու 350 տնկի «Էյ-Թի-Փի»-ի նորաստեղծ անտառներից մեկի լանջերին»:
«Էյ-Թի-Փի»-ի մամլո ծառայության փոխանցմամբ` ծառատունկն իրականցվելու է հոկտեմբերի 24-ին:
«Մենք հպարտ ենք ներկայացնելու Հայաստանը այս միջազգային 350 շարժման շրջանակներում և բարձրացնելու իրազեկությունը կլիմայի փոփոխության հիմնահարցի վերաբերյալ: Այս քարոզարշավի նախաձեռնողները բնապահպան-ակտիվիստներն ու գիտնականներն են եղել, որոնց նպատակն էր հասարակությանը իրազեկել ածխաթթու գազի աճի հսկայական ծավալների մասին, որը ընդհանուր առմամբ առաջացնում է կլիմայի փոփոխություն և նույնիսկ Հայաստանում, որտեղ մենք ականատես ենք լինում եղանակի ծայրահեղ դրսևորումներին և առավել չորային եղանակի, որոնք իրենց հերթին հետք են թողնում ինչպես անտառների, այնպես էլ գյուղատնտեսության վրա»,- պարզաբանել է Մ. Սադոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել