Վարազդատ Մկրտչյանը` Երևանի պատվավոր քաղաքացի
Երևանում տեղական ինքնակառավարման կայացմանն ու զարգացմանը նպաստելու և Երևան քաղաքին ազնվորեն ծառայելու համար Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին Երևանի ավագանին շնորհել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում: Այդ մասին որոշումը, 40 կողմ և 6 ձեռնպահ (6-ն էլ ԲՀԿ-ից) ձայների հարաբերակցությամբ, ընդունվել է Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում:
Ավագանու միաձայն քվեարկությամբ որոշվել է ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ամալյա Արազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրել Մաշտոցի պողոտայի 48-րդ շենքի ճակատային հատվածում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել