Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունը կշարունակվի վաղը
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջումից հետո մերժեց Նիկոլ Փաշինյանի փաստաբանի` մեղադրող Կորյուն Փիլոյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Փաստաբան Երվանդ Վարոսյանը միջնորդեց կարճել Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Դատավորը փաստաբանի միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված միջնորդություն եւ թողեց առանց քննարկման:
Ն. Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորից 10 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի իրենց հետագա քայլերի մասին խորհրդակցեն պաշտպանյալի հետ: Մնացական Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց, բայց փաստաբաններին այդպես էլ թույլ չտրվեց խորհրդկցել իրենց պաշտպանյալի հետ` պատճառաբանելով, որ պաշտպանները կարող են տեսակցել Նիկոլ Փաշինյանին մեկուսարանում: Չնայած Լուսինե Սահակյանի պնդմանը, որ այնտեղ իրենց զրույցը ձայնագրվում է, դատավորը չփոխեց իր որոշումը:
Ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգվեց մինչեւ վաղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել