Գրիգորիչը ՊՆ պետհամարանիշներով է երթևեկում
Երգի պետական թատրոնի հիմնադիր-ռեժիսոր Արթուր Գրիգորյանի ՎԵՆ տիպի եռաշարք նստելատեղով մեքենան պաշտպանության նախարարության համարանիշներով է երթեւեկում:

Մենք ՊՆ տեղեկատվության վարչությունում հետաքրքրվեցինք, թե ում են տրամադրում ՊՆ պետհամարանիշները: Մեզ հայտնեցին, որ ՊՆ համարանիշները տրամադրում է զինվարչությունը: Դրանք իրավունք ունեն կրելու միայն ՊՆ-ին պատկանող ավտոմեքենաները, իսկ Գրիգորիչի ավտոմեքենայի համարներից նրանք տեղյակ չէին:
Մնում է ենթադրել, որ այս դեպքում դեր է խաղացել Արթուր Գրիգորիչի ղարաբաղյան ծագումը եւ նախարարի հայրենակիցը լինելու հանգամանքը:
Առաջիկայում վտանգներ են սպասվում
«Հեռուստաեթերը, չնչին բացառություններով, տրամադրված է նրանց, ովքեր կողմ են արտահայտվում այս արձանագրությունների վավերացմանը, անկախ այն բանից` այդ մարդիկ որևէ պատկերացում ունե՞ն խնդրի մասին, երբևէ տեսե՞լ են այդ արձանագրությունները, էլ չեմ ասում` կարդալու և հասկանալու մասին:
Նրանք խոսում են ոչ թե արձանագրությունների, այլ այն մասին, ինչը ոչ ոք չի ժխտում. հարևանների հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ: Հասարակության մեծ մասը հիանալի հասկանում է, որ կարևորը այն սկզբունքներն ու արժեքներն են, որոնց հիման վրա են հարցերը կարգավորվում, բայց կարծում եմ` ժամանակ է պետք, որ լիարժեքորեն ընկալվեն լուրջ վտանգները, որոնք առաջիկայում մեզ սպասվում են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Պետությո՞ւն, թե փորձադաշտ
«Դաշնակցությունը Թուրքիայի հետ հարաբերություներ կառուցելու մեծ փորձ ունի»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«ՉԻ» - Բանից պարզվում է` Ռազմիկ Զոհրաբյանը հերոսական անցյալից և ջիպից բացի նաև հումորի մեծ զգացում ունի: Համենայն դեպս, միայն բացառիկ հումոր ունեցողը կարող է Թուրքիայի և Դաշնակցության պատմական առնչություններն անվանել «հարաբերություններ կառուցելու փորձ»:
Այդ «փորձի» արդյունքում, ինչպես հայտնի է, Արևմտյան Հայաստանն ամբողջովին հայաթափվեց, իսկ Առաջին հանրապետությունը կորցրեց իր տարածքների ավելի քան 80 տոկոսը: Եթե դա կոչվում է «հարաբերություններ կառուցել», ուրեմն հրեաներն ու արաբներն արդեն 60 տարի է` իրար հետ հարաբերություններ են կառուցում, ընդ որում` շատ ջերմ հարաբերություններ:
Այլ հարց է, որ այս անգամ հանրապետականներն են փորձում նման «հարաբերություններ կառուցել»: Չենք ուզում «բայղուշություն անել», բայց հանկարծ այնպես չստացվի, որ մի 50 տարի անց Ղարաբաղն էլ դառնա «պատմական հայերնիք», ու մի ուրիշ կուսակցություն կարծիք արտահայտի, թե «ՀՀԿ»-ն Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու մեծ փորձ ունի:
Թուրքիայի ԱԱԽ-ը աջակցություն է հայտնել
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ և վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասնակցութմաբ երեկ տեղի ունեցած նիստում այդ երկրի Ազգային անվտանգության խորհւորդը` ԱԱԽ-ը, աջակցություն է հայտնել թուրք-հայկական հարաբերությունների բարելավման գործընթացքում:
7 ժամ 40 րոպե տևած նիստից հետո Թուրքիայի ԱԱԽ-ի արած հայտարարության մեջ ասվւոմ է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու հարաբերությունների զարգացւոմը «կաջակցի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծմանը», և որ «Թուրքիան կշարունակի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ աշխատանքները»:
ԱԱԽ հավաքից հետո Էրդողանը հանդիպել է խորհրդի անդամ նախարարաների հետ և մեկ ժամ տևած այդ հանդիպումից հետո որևէ հայտարարություն չի արել:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացման մասին հարցը երեկ ներկայացվել է նաև Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը:
Դավութօղլուն պարզաբանումներ տվեց
Երեկ արտգործնախարարա Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովին` Մեջլիսին պարզաբանումներ տվեց: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ` նա նշել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի ստորագրած արձանագրությունները և կարգավորելու են երկու երկրների հարաբերությունները, և վերակագնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Վերջում Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան սուրբ է, որքան մեր երկիրը: Ինչպիսին էլ լինի իրավիճակը, մենք առանց խափանելու շարունակելու ենք Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը»:
Ի դեպ, երեկ Մեջլիսի նախագահությանն են հանձնվել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Դրանք նախ կքննարկվեն Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա քննարկման կդրվեն խորհրդարանի լիագումար նիտում, եթե, իհակե, հանձնաժողովը հավանություն տա արձանագրություններին:
Սուրենյանցն առաջադրվում է
Երեկ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Ազգային ժողովի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններում:
«Երկար մտորումներից հետո որոշել եմ թեկնածությունս առաջադրել... Մտադիր եմ իմ համեստ դերակատարությունն ունենալ Հայաստանում քաղաքական օրակարգ ձևավորելու գործընթացում, իսկ հաղթանակի հասնելու դեպքում` առնվազն օգտագործել խորհրդարանական ամբիոնը` իմ գաղափարներն ու արժեքային համակարգը հանրության սեփականությունը դարձնելու համար»,- նշված է Սուրենյանիցի` երեկ տարածած հաղորդագրւությունում, որում Հայ ազգյաին կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամը նաև նշել է.
«Իմ հայտը դուրս է զուտ կուսակցական և ընդդիմադիր ձևաչափից և ավելի տարողունակ օրակարգ ունի: Վստահ եմ, որ արդար ընտրությունների պարագայում իմ հաղթանակը կասկած չի հարուցում: Միևնույն ժամանակ` պատրաստ եմ սեղմել ցանկացած թեկնածուի ձեռքը, ով հաղթանակը կվաստակի ազատ մրցակցության արդյունքում: Թիվ 10 ընտրատարածքում օրինական ընտրությունների անցկացնումը համարում եմ իմ քաղաքական, քաղաքացիական հայտի գլխավոր առաքելությունը»:
Սուրենյանը տեղեկացրել է նաև, որ ընտրարշավին մասնակցելու է «Բաց Հայաստան» քաղաքական ծրագրով, իսկ որպես իր հայտարարության գլխավոր պահանջ` ակնկալում է «բոլոր քաղբանտարկյալների պարտադիր ազատ արձակումը»:
Երեկ ավելի ուշ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ը կապ չունի Սուրենյանցի առաջադրման հետ, և նա Կոնգրեսի թեկնածուն չէ:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական տեղեկությունների` այս ընտրատարածքում իրենց թեկնածությունը պատրաստվւոմ են առաջադրել նաև ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ՄԻԱԿ անդամ Վահան Բաբայանը, Քաղաքետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և Կապի նախկին նախարար Էդուրադ Մադաթյանը` Խուճուճ Էդոն:
Հանդիպել են
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:
Առաջին նախագահի գրասենյակից տարածված հաղորդագրություն համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել