HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ

20_04-genprocՆախօրեին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ինչպես փոխանցում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են. •   2009 թ. գարնանային զորակոչի ընթացքում  արձանագրված օրինախախտումների առթիվ ձեռնարկված դատախազական գործունեության արդյունքների, 2009 թ.  գարնանային զորակոչի ընթացքում «Զինապարտության մասին», «Այլընտրանքային  ծառայության մասին» եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած  քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների կիրառման ընթացքում հայտանաբերված խախտումների վերացման ուղղությամբ  ձեռնարկված դատախազական ներգործության միջոցների, •   2004 - 2009 թթ. առաջին կիսամյակի ընթացքում հանցավոր ճանապարհով  ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքերով քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության, •   2009 թ. առաջին կիսամյակում դատախազների ատեստավորման  նախապատրաստման աշխատանքների եւ ատեստավորման անցկացման, •   ՀՀ դատախազության կոլեգիայի` 2009 թ. հունիսի 24-ի նիստում 2008 թ. ընթացքում  սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված  հանցագործություններով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության պրակտիկայի ամփոփման վերաբերյալ որոշման լրամշակված նախագծին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter