HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավութօղլուն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սրբություն է համարում, ինչպես Թուրքիայի տարածքային ամբողջականությունը

22_10-davutogluՀոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրությունները մտան թուրքական Մեջլիս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է այն խորհրդարանում և ելույթում անդրադարձել իրենց հիմնական երեք նպատակներին: Նա նշել է, որ իրենք մի քանի տարի առաջ արդեն աշխատելով Կովկասում` փորձել են երեք հիմնական գաղափար առաջ քաշել: Առաջինը` Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ, այսինքն` այն պետությունների, որոնք ապրում են իրար կողքի ու դեռ կապրեն, ստեղծել բարիդրացիական հարաբերություններ, մյուս հարեւանների նման: «Ինչպես գիտեք, մենք ստեղծել ենք նման հարաբերություններ Իրաքի եւ Սիրիայի հետ»,- ասել է Դավութօղլուն: Երկրորդ նպատակը Դավութօղլուն համարել է տարիներ շարունակ լավ հարաբերություններ ունեցած հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ խաղաղության ստեղծումը: «Ավելին, Ամերիկայում, Ֆրանսիայում, Լոս Անջելեսում ապրող հայերի եւ թուրքերի միջեւ ստեղծել երկխոսություն` վերացնելով նախկին ցավերի վրա հիմնված մթնոլորտը, ստեղծել առողջ մի մթնոլորտ իրենց շփման համար»,- ասել է արտգործնախարարը: Եվ, վերջապես, երրորդ նպատակը` Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը լուծել համաշխարհային իրավունքի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, ինչպես նաև աջակցել միջազգային կառույցների որոշումներին համապատասխան լուծմանը: «Այս երեք գործընթացները փոխկապակցված են միմյանց հետ: Այս երեքից մեկն ընդունելը չի նշանակում, որ պետք է անտեսել մյուսը»,- հավելել է Դավութօղլուն: Դավութօղլուն անդրադարձել է նաև պատմական հանձնաժողովի և Ցեղասպանության հարցին: Նա հարցրել է, թե արդյոք իրենք այս արձանագրության արդյունքում կկարողանան դարեր շարունակ ստեղծված թշնամանքը կոտրել երկու երկրների միջեւ, կամ` կկարողանան, արդյոք, փոխել այսպես կոչված` Ցեղասպանության գաղափարախոսությունը այս արձանագրություններով: «Քանի որ դա կարեւոր է նաեւ մեր Մեջլիսի համար, որը 2005 թ. ապրիլի 13-ին ընդունել է որոշում` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելով բարելավել երկու ժողովուրդների հարաբերությունները, որին կողմ են եղել ոչ միայն «Արդարություն եւ զարգացում», այլեւ «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ճշմարիտ ուղի» կուսակցությունները, որի հետեւանքը եղավ մեր վարչապետի նամակը Հայաստանի նախագահին: Սրանից հետո այս արձանագրություններն են, որ նոր շունչ են տալու պատմությանը: Դրանով մենք ուզում ենք կրկին վստահություն ձեւավորել երկու ժողովուրդների միջեւ: Առկա խնդիրների ընդունումը եւ լուծումներ գտնելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է արձանագրությունով»: Դավութօղլուի մեկնաբանությամբ` այս հանձնաժողովը աշխատելու է երկու կառավարությունների հսկողության ներքո, ուսումնասիրելու է բոլոր արխիվները, օբյեկտիվորեն եւ գիտականորեն, որը նաեւ նշված է արձանագրություններում: «Ի՞նչ է նշանակում անկողմնակալ եւ գիտական ուսունասիրություն. դա նշանակում է, որ այլեւս Հայաստանն էլ ընդունում է, որ հնարավոր չէ միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»,- ասել է արտգործնախարարը։ Խոսելով Ղարաբաղյան հարցի մասին` Դավութօղլուն փաստել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սրբություն է իրենց համար, ինչպես Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ «Իսկ մեկ տարվա ընթացքում մենք գործնականորեն ի՞նչ ստացանք: վերջին մեկ տարվա ընթացքում, որ շարունակվում էին բանակցությունները Հայաստանի հետ, զուգահեռաբար եւ զարմանալիորեն, 17 տարվա ընթացքում տեղի չունեցածը տեղի ունեցավ, սկսեց շարժ նկատվել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Վերջին հինգ ամսվա հատվածում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հինգ անգամ հանդիպել են: Անցած ամիս, որ նախապես տեղի չէր ունեցել, մի ռազմական խումբ, գնալով Լաչին, ուսումնասիրեց Լաչինը, եւ քննարկեցին թե հարցի լուծման ժամանակ միջազգային իավունքով ինչ ծավալ է ունենալու Լաչինի միջանցքը: Սա, ինչպես նշում են մեր ադրբեջանցի եղբայրները, շատ կարեւոր քայլ է եւ տանում է հարցի լուծմանը: 17 տարվա ընթացքում ոչ մի ուրիշ երկիր չկա, որ մեզ նման զբաղված լինի այս հարցով: Ինչպես էրդողանը, ես էլ ցանկացած դիվանագիտական հանդիպման ժամանակ փորձում ենք աշխատել հարցի լուծման համար, ինքը հանդիպելով Օբամայի եւ Մեդվեդեվի հետ` խոսեց այս հարցի մասին, իսկ ես հանդիպելով Քլինթոնի հետ` նույնպես խոսում էի հարցի մասին: Մեր հանդիպումնների կենտրոնում է միշտ այս հարցը, եւ սրանից հետո էլ ամեն ինչ անելու ենք, որ այս հակամարտությունը վերանա, եւ կրկնում եմ՝ խաղաղությունը կտիրի այն ժամանակ, երբ վերաբերի բոլորին: Խաղաղություն երկու երկրների միջեւ, անել այնպես, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվի, արձանագրությունը պետք է այսպես ընկալել»,- ասել է նա: Ըստ «Երկիր Մեդիա»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter