Ոստիկանները պատռել են պաստառները
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի բնապահպանական հ/կ-ների, շարժումների ներկայացուցիչները: Բողոքի ակցիան ուղղված է եղել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների:
Ակցիայի անցկացմանը միջամտել են ոստիկանները` պատռելով ցուցարարների ձեռքին գտնվող պաստառները: Ոստիկանները դրանք անվանել են հակապետական և ստիպել են ակցիայի մասնակիցներին ազատել կառավարության շենքի առաջամասը: Ակցիայի մասնակիցները մտադրվել էին կառավարության շենքից բարձրանալ մինչև նախագահի նստավայր, սակայն ոստիկանները արգելել են:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել